Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ցանկացած կառուցողական շփում, որ կողմերը նախաձեռնում են, պետք է ծառայի հակամարտության կարգավորմանը. Զախարովա

Ցանկացած կառուցողական շփում, որ կողմերը նախաձեռնում են, պետք է ծառայի 
հակամարտության կարգավորմանը.  Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Մոսկվան  ողջունում է  ղարաբաղյան  հիմնախնդրի կարգավորման հետ կապված ցանկացած կառուցողական շփում կողմերի միջեւ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ասել է  ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների բրյուսելյան հանդիպմանը:

Զախարովան շեշտել է, որ Ռուսաստանը չի մեկնաբանում երկկողմ հանդիպումները, որոնք տեղի են ունենում առանց նրա  մասնակցության, սակայն,  հաշվի առնելով,  որ  Ռուսաստանը  եւս կապ ունի այս թեմայի հետ եւ ներգրավված է ԵԱՀԿ Մինսկի խմբում,  Զախարովան նշել է. « Ցանկացած կառուցողական շփում, որ կողմերը նախաձեռնում են, պետք է ծառայի ընդհանուր նպատակին եւ հակամարտության կարգավորմանը: Մենք ողջունում ենք այն ամենը, ինչ կողմերը գնահատում են որպես քայլ՝ ուղղված ամբողջական կարգավորմանը կամ թեկուզ երկխոսության շարունակությանը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]