Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Օգոստոս

Փանիկ գյուղում զորավարժություններն անցկացվել են անգնդակ փամփուշտներով. Արծրուն Հովհաննիսյան

Փանիկ գյուղում զորավարժություններն անցկացվել են անգնդակ փամփուշտներով. 
Արծրուն Հովհաննիսյան
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Փանիկ գյուղի վարչական տարածքի մոտակայքում ռուսական ռազմաբազայի զինծառայողների կողմից անցկացված զորավարժությունները անցկացվել են անգնդակ փամփուշտներով:
«Արմենպրես» հետ զրույցում՝ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Փանիկում կայացած զորավարժությունները ոչ թե մարտական, այլ անգնդակ փամփուշտներով են եղել»,- պարզաբանեց Հովհաննիսյանը:
Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանի զինծառայողները հուլիսի 17-ին զորավարժություն են անցկացրել Արթիկի տարածաշրջանի Փանիկ գյուղի վարչական տարածքի մոտակայքում։ Փանիկում տեղի ունեցածի առնչությամբ ռազմաբազայի հրամանատարությունը ծառայողական քննություն կիրականացնի:
Փանիկի դեպքի հետ կապված ռուսական կողմը պաշտոնապես ներողություն է խնդրել՝ խոստանալով հետևողական լինել միջոցառումների իրազեկման հարցերում:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ