Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Փանիկի դեպքը Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում է, վարչապետը կանդրադառնա թեմային. Արման Եղոյան

 Փանիկի դեպքը Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում է, վարչապետը 
կանդրադառնա թեմային. Արման Եղոյան
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Փանիկ գյուղում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվորականների կողմից առանց հրահանգի ու թույլտվության զորավարժություններ անցկացնելու դեպքը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում է:  
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը: «Վարչապետը ուրբաթ օրը կայանալիք մամուլի ասուլիսում կանդրադառնա այդ թեմային»,- հայտնել է Եղոյանը:

Վերջինս նշել է, որ ներկայումս Պաշտպանության նախարարությունը ուսումնասիրում է տեղի ունեցածը: «Ճշտված յուրաքանչյուր մանրուք զեկուցվում է վարչապետին»,- հավելել է Արման Եղոյանը: 

Շիրակի մարզի Փանիկ գյուղի բնակիչները կրակոցների ու պայթյունների ձայներ են լսել: Որոշ ժամանակ անց նրանք պարզել են, որ պատճառը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ծառայողներն են, ովքեր ուսումնամարզական վարժանքներ են իրականացրել:
Փանիկի համայնքապետի հավաստիացմամբ՝ նման վարժանք անցկացնելու մասին իրենց չեն նախազգուշացրել, դրա համար էլ բնակիչները վախեցել են, դուրս են եկել փողոց, վիճել զինվորականների հետ, տեղեկացրել իրավիճակի մասին ոստիկանությանն ու ազգային անվտանգությանը:

Ավելի ուշ ռուսական ռազմաբազայի պաշտոնյան ներողություն է խնդրել առանց զգուշացման զինավարժություն անցկացնելու համար:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]