1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ճարտարապետը կոչ է անում կառուցապատման քաղաքաշինական գործընթացների նկատմամբ գրագետ մոտեցում ցուցաբերել

Ճարտարապետը կոչ է անում կառուցապատման քաղաքաշինական գործընթացների 
նկատմամբ գրագետ մոտեցում ցուցաբերել

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճարտարապետ Արտակ Ղուլյանը հուլիսի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ՀՀ մշակույթի նախարարության կողմից յոթ կառույց պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում ընդգրկելուն, ասաց, որ նման անհրաժեշտություն չի առաջանա, եթե մենք կառուցապատման քաղաքաշինական գործընթացների նկատմամբ գրագետ մոտեցում ցուցաբերենք:

«Մասնավորեցման պայմաններում այդ շենքերը ենթակա են արտաքին ներգործության, որն անցանկալի փոփոխությունների է բերում: Հուշարձանի կարգավիճակ տալու իմաստն ի վերջո նրանում է, որ այդ շենքերը հանրության սիրած կառույցներն են ու Երևանի քաղաքաստեղծ կարևոր գործոններից են. դրանցով է ճանաչելի մեր քաղաքը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նշեց ճարտարապետը:

Նա ընդգծեց`կարևոր է, որ այդ շենքերը լինեն անխաթար, քանի որ դրանց արժեքը  նախնական ստեղծագործության ամբողջականության մեջ է: «Զուգահեռելով կերպարվեստի հետ`ասեմ, որ ոչ մեկի մտքով չի անցնի օրինակ Հովհաննես Այվազովսկու կտավի վրա ասենք կարապներ պատկերել: Բայց հիմա ճարտարապետության մեջ հաճախ են միջամտում ուրիշի ստեղծագործությանը, միջամտում են կոպտորեն, առանց տակտի զգացողության, ճաշակի, չափանիշների պահպանման»,-փաստեց Արտակ Ղուլյանը:

Նա շեշտեց, որ նոր իշխանության առաջնային խնդիրը պետք է լինի  քաղաքաշինական ավերածությունների գործընթացի դադարեցումը:

Օրերս մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել յոթ կառույցի՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում ընդգրկելուն: Դրանց թվում են «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը, «Ռոսիա» («Այրարատ») կինոթատրոնը, «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը, «Հրազդան» մարզադաշտը, Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը, Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանը, «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնը (Կասկադ):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]