Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պարգևատրվել են անտառային հրդեհների մարման աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերած փրկարարները

Պարգևատրվել են անտառային հրդեհների մարման աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերած փրկարարները

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում հուլիսի 18-ին տեղի ունեցավ պարգևների հանձնման արարողություն: ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի տարածքներում անտառային հրդեհների մարման աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը պատվոգրերով պարգևատրեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Արարատի ՄՓՎ Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Աշոտ Միրզոյանին, Վայոց ձորի ՄՓՎ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ մայոր Սուրեն Հարությունյանին, նույն մարզի Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ մայոր Ռուստամ Զոհրաբյանին և Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ, փ/ծ ավագ լեյտենանտ Տիգրան Սահակյանին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Շնորհավորելով պարգևատրված սպաներին՝ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը շնորհակալություն հայտնեց նվիրված աշխատանքի և կարգապահության համար. «Գնահատելի է ձեր նվիրվածությունը, աշխատանքի նկատմամբ պատասխանատվությունը և ցուցաբերած կարգապահությունը: Հատկապես կարևորում եմ սահմանամերձ տարածքներում իրենց ծառայությունն իրականացնող սպաների աշխատանքը»:  

Արարատի և Վայոց ձորի մարզերի տարածքներում անտառային հրդեհների մարման աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Ա. Նահապետյանի կողմից պարգևատրվել է նաև երկու մարզերի տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատներից 8 փրկարար: 

Նախարար Հ. Ռոստոմյանի մեկ այլ հրամանի համաձայն՝ 2018թ. ՌԴ ԱԻՆ բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտած 3 փրկարար ծառայողներ՝ Գառնիկ Շահբազյանը, Նիկոլայ Սարկիսովը, Կարեն Ավետիսյանը, արժանացել են պաշտոնների բարձրացման: «Շնորհավորում եմ ակադեմիական կրթություն ստացած մեր սպաներին: Հուսով եմ, որ նոր գիտելիքներն ու ձեռքբերված փորձառությունը կծառայեն ի նպաստ Արտակարգ իրավիճակների նախարարության, իսկ Փրկարար ծառայությունը կթևակոխի որակապես նոր փուլ: Մաղթում եմ ձեզ անվտանգ ծառայություն»:           


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]