Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ոստիկանի վրա պատահական կրակել է ոչ թե Բիլյանը, այլ՝ Գրիգորյանը.Պավլիկ Մանուկյանը հայտարարությունը

Ոստիկանի վրա պատահական կրակել է ոչ թե Բիլյանը, այլ՝ Գրիգորյանը.Պավլիկ 
Մանուկյանը հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՊՊԾ գնդի գրավման գործով 10 մեղադրյալի նկատմամբ հուլիսի 18-ի դատական նիստին Պավլիկ Մանուկյանը հայտարարեց, որ ՊՊԾ գնդում ձեռքից վիրավորված, այնուհետև հիվանդանոցում մահացած ոստիկանի ուղղությամբ արձակված պատահական կրակոցի հեղինակը ոչ թե Արմեն Բիլյանն է, այլ իր ընկեր Էդվարդ Գրիգորյանը:

«Արմեն Բիլյանին առաջադրված մյուս մեղադրանքը՝ կապված ՊՊԾ-ում տեղադրված բանկոմատը բացելուն, նույնպես կապ չունի Բիլյանի հետ: Բանկոմատը բացելու հեղինակը Մխիթար Ավետիսյանն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Պավլիկ Մանուկյանը:

Նիստի ընդմիջմանը լրագրողները զրուցեցին Մխիթար Ավետիսյանի եւ Էդվարդ Գրիգորյանի հետ: Նրանք վերջերս կալանքից ազատվել են: Նրանք նշեցին, որ Պավլիկ Մանուկյանի ասածներն իրականությանը չեն համապատասխանում:

Դատական նիստը հետաձգվեց մինչեւ օգոստոսի 1-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]