Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Հաստատված է «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի ծրագրի ճարտարապետությունը

Հաստատված է «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի ծրագրի 
ճարտարապետությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրասիական շաբաթ» III  Միջազգային ցուցահանդեսային համաժողովի պաշտոնական կայքում 2018 թվականին հրատարակվել է գործնական ծրագրի ճարտարապետությունը: Համաժողովը տեղի է ունենալու Երեւանում 2018 թվականի հոկտեմբերի 22-24-ը եւ գումարելու է 2,5 հազար մասնակիցների՝ իշխանության մարմինների եւ բիզնեսի, զարգացման ինստիտուտի մասնագետների, ֆինանսական կարգավորիչների, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ -պետություններից եւ Միության գործընկեր-երկրներից փորձագետների ներկայացուցիչների: 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Եվրասիական շաբաթ» III  Միջազգային համաժողովի գործնական ծրագրի Միջոցառումները անցնելու են երեք հիմնական ուղղություններով՝ ռազմավարական, ոլորտային եւ բիզնես-ուղով: 

Ռազմավարական ուղին նպատակադրված է ձեռնարկատերերի եւ ազգային ու վերազգային մակարդակի կարգավորիչների միջեւ ուղղակի երկխոսության համար պայմաններ ստեղծելու վրա: 

Լիագումար նիստը նվիրված կլինի արդյունաբերական կոոպերացիային. մասնակիցները կքննարկեն, թե ինչպես սովորել միմյանց վստահել եւ դրանից օգուտ ստանալ:

Ռազմավարական ուղին նաեւ ներառում է Միության տարածքում մրցակցության մասին պանելային  բանավեճ ԵԱՏՄ-ի ապագայի մասին, հաշվի առնելով համաշխարհային մարտահրավերները, Մեծ եվրասիական գործընկերության մասին, բիզնես - երկխոսություն հարկային վարչարարության մասին առանց կոոպերացիային վնաս հասցնելու, բանավեճեր կրիպտոարժույթի հեռանկարների վերաբերյալ եւ թվային տնտեսության այլ ատրիբուտների մասին, «ԵԱՏՄ-ի ապագան երիտասարդության աչքերով» ուղեղային փոթորիկ: 

Միության երկրների տարածաշրջանների գագաթնաժողովում տեղի կունենա քննարկում, թե ինչպես հեռացնել արգելապատերը եւ ուժեղացնել միջտարածաշրջանային համագործակցության գործընթացները արդյունաբերության ոլորտում: 

Ավանդաբար, «Եվրասիական շաբաթում» կանցկացվեն քննարկումներ ԵԱՏՄ-ի գործընկեր-երկրների հետ համագործակցության հարցերով: Այս անգամ նման միջոցառումներից մեկը նվիրված է լինելու Չինաստանին, որի հետ այս թվի մայիսին ստորագրվելու է առեւտրա-տնտեսական համագործակցության մասին Համաձայնագիրը, մյուսը՝ Իրանին, որը այդ նույն ժամանակ ստորագրել է Ժամանակավոր համաձայնագիրը, որը տանում է ազատ առեւտրի գոտու գոյացմանը: 

Ռազմավարական ուղու շրջանակներում առանցքային նշանակություն ունի ԵԱՏՄ-ի Գործնական խորհրդի նիստը, որտեղ բիզնեսի ներկայացուցիչները կորոշեն Միության ճյուղերի զարգացման առաջնահերթությունները, կքննարկեն, թե ինչպես է  կարելի բարելավել մրցունակությունը կոոպերացիայի հաշվին, եւ կպայմանավորվեն երրորդ երկրների շուկաներում արտադրանքի համատեղ խթանման մասին: Պլանավորված է ԵՏՀ եւ ԵԱՏՄ-ի Գործնական խորհրդի փոխգործակցության վերաբերյալ Խորհրդատվական խորհրդի նիստը: 

Ոլորտային ուղու շրջանակներում նախանշված են նստաշրջաններ եւ քննարկումներ, որոնք նվիրված են կոոպերացիայի զարգացմանը եւ արտահանման հնարավորությունների ընդլայնմանը  տեղեկատվական տեխնոլոգիայի եւ ճշգրիտ ճարտարագիտության ոլորտում,   գյուղատնտեսության մեջ, թեթև արդյունաբերության մեջ, դեղագործական ապրանքների եւ բժշկական ապրանքների շուկայում, ոսկերչական եւ լուսատեխնիկական ոլորտներում, ինչպես նաև խելացի քաղաքներ ստեղծելու ընթացքում: Հատուկ ուշադրություն է դարձվելու ընդհանուր ենթակառուցվածքի ստեղծման, միասնական ստանդարտների մշակման եւ օրենսդրության ներդաշնակեցման հարցերին: 

«Եվրասիական շաբաթվա» ակնկալվող ոլորտային իրադարձություններից մեկն է - «Եվրասիական թվային հարթակներ» նորարարական նախագծերի մրցույթի եզրափակիչ փուլը եւ նրա հաղթողները պարգեւատրումը: 

Գործնական ծրագրի բիզնես-ուղին թույլ կտա լուծել ձեռնարկատերերի մոտ  առաջացող պրակտիկ հարցերը, ընդլայնել գործնական շփումները ԵԱՏՄ-ում եւ երրորդ երկրներում: Պլանավորված միջոցառումներից մեկն է – տրանսպորտի եւ լոգիստիկայի համալիրի խնդիրների մասին բանավեճը արդյունաբերողների եւ տրանսպորտի աշխատողների միջեւ: Եվս երկու թեմաներ քննարկության համար՝ նոր թվային մթերքների ստեղծումը ԵԱՏՄ-ի շուկայի համար եւ «խելացի» շինանյութերի արտադրությունը: Տեղի կունենան նաեւ պրակտիկումներ ձեռնարկատերերի համար – ինչպես հիմնել բիզնեսը ԵԱՏՄ-ի շուկա մուտք գործելու համար, առեւտրային ցանցի մեջ մտնելու համար: 

«Համաժողովի ծրագիրը նպաստում է ընդհանուր գործնական լուծումների որոնմանը եւ բիզնեսի զարգացմանը: Մեզ համար կարեւոր է, որ տարբեր երկրներից արտադրանքի արտադրողներն ու մատակարարները առավելագույն օգտակար տեղեկատվություն ունենան եւ ընդլայնեն գործարար կապերը ԵԱՏՄ-ի շուկայում հաջող բիզնեսը վարելու համար: Համաժողովը հնարավորություն է տալիս ձեռնարկատերերին պատասխաններ ստանալ իրենց հետաքրքրող հարցերին  անմիջապես պետական իշխանության եւ զարգացման  ինստիտուտների ներկայացուցիչներից, ֆինանսական կարգավորիչներից, ԵԱՏՄ եւ երրորդ երկրներից փորձագետներից»,- մեկնաբանեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առեւտրի Կոլեգիայի անդամը (նախարարը) Վերոնիկա Նիկիշինան: 

Այս տարի պլանավորված է ԵԱՏՄ-ի արտահանման եւ կոոպերացիոն ներուժի լայնածավալ ցուցահանդեսը, որտեղ կմասնակցեն ավելի քան 120 ընկերություններ հետեւյալ ոլորտներից՝ գյուղատնտեսություն, թեթեւ արդյունաբերություն, ճշգրիտ ճարտարագիտություն եւ IT-տեխնոլոգիաներ, նորարական շինանյութեր, ոսկերչական արդյունաբերություն, դեղագործություն: 

Մասնակցությունը «Եվրասիական շաբաթ» համաժողովին անվճար է: Գրանցումը կատարվում է պաշտոնական կայքում  www.eurasianweek.com

 «Եվրասիական շաբաթ» համաժողովը - ամենամյա միջոցառում է, որը անցկացվում է ԵԱՏՄ եւ ԵՏՀ երկրների կողմից: Համաժողովը անցկացնելու նախաձեռնությունը հաստատվել է 2015 թվականի մայիսին ԵԱՏՄ երկրների հինգ  վարչապետների որոշումով: Միջոցառումը ներառում է գործնական եւ ցուցահանդեսային մասերը, նպաստում է B2B եւ B2G- շփումների հաստատմանը:

 Առաջին անգամ համաժողովը տեղի էր ունեցել 2016 թ. հոկտեմբերին «Բաց նորարարություններ» Մոսկովյան միջազգային համաժողովի հարթակում: Երկրորդ համաժողովը տեղի էր ունեցել 2017 թվականի օգոստոսին ԷՔՍՊՈ-ի հարթակում Աստանայում: Այս իրադարձությունը ամեն տարի գրավում է ավելի քան 2 000 մասնակիցներ ԵԱՏՄ երկրներից եւ երրորդ երկրներից:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]