Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վարդենիկ գյուղի հիմնադրամը գործող ՀԷԿ-ի շահույթների հաշվին տարեկան կհամալրվի 10 միլիոն դրամով

Վարդենիկ գյուղի հիմնադրամը գործող ՀԷԿ-ի շահույթների հաշվին տարեկան 
կհամալրվի 10 միլիոն դրամով

ԳԱՎԱՌ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքի նորաստեղծ «Վարդենիկ» հիմնադրամը գյուղի տարածքում գործող ՀԷԿ-ի շահույթների հաշվին տարեկան կհամալրվի 10 միլիոն դրամով, որը եւ կուղղվի գյուղի կենսական կարեւոր նշանակության խնդիրների լուծմանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիկ համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանը, նորաբաց հիմնադրամը գործելու է համայնքապետարանին կից, կառավարվելու է հոգաբարձուների խորհրդի կողմից:«Մենք արդեն պայմանավորվել ենք մեր համայնքի տարածքում ՀԷԿ-ը շահագործող «Ջրասահք» ՍՊԸ տնօրինության հետ, որպեսզի ՀԷԿ-ի շահույթներից տարեկան «Վարդենիկ» հիմնադրամին փոխանցվի 10 միլիոն դրամ: Միջոցներն ուղղվելու են Վարդենիկի սոցիալ-տնտեսական զարգացմանը:Համայնքում, չնայած իրականացված մեծածավալ ծրագրերին, դեռեւս հսկայական խնդիրներ կան կուտակված, որոնք համապատասխան միջոցներ են պահանջում:Մոտակա օրերի ընթացքում նշված գումարը կուղղվի հիմնադրամի հաշվին, որից հետո հոգաբարձուների խորհուրդը կորոշի,թե առաջնահերթ նշանակության որ ծրագրի իրականացմանը կուղղվեն եղած միջոցները: Այնպես չէ, որ մենք հիմնադրամը ստեղծել ենք ՀԷԿ-ից ստացվող տարեկան 10 միլիոն դրամի ակնկալիքով: Ավելին, մենք ակնկալում ենք այլ հատկացումներ կամ նվիրատվություններ արտերկրում կամ Հայաստանում ապրող վարդենիկցի գործարարներից, բարեգործներից: Կարծում եմ, որ հիմնադրամի միջոցները շոշափելի կլինեն: Նույնիսկ այս տարվա ընթացքում կհասցնենք համայնքի համար որոշակի ու կարեւոր խնդիրներ լուծել»,-հավաստեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]