Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Շողակաթում ընթանում է 2 մեգավատտ հզորության արեգակնային ֆոտովոլտային կայանի կառուցումը

Շողակաթում ընթանում է 2 մեգավատտ հզորության արեգակնային ֆոտովոլտային 
կայանի կառուցումը

ԳԱՎԱՌ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Շողակաթ, նախկին Շորժա, գյուղում արդեն մեկ ամիս է, ինչ մեկնարկել եւ ընթանում են 2 մեգավատտ հզորության արեւային ֆոտովոլտային կայանի կառուցման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, կայանի կառուցման համար ներդրվել է ավելի քան 1,5 միլիարդ դրամ: Եվս 800 միլիոն դրամ ներդրվել է 1 մեգավատտ հզորության արեւային ֆոտովոլտային կայանի կառուցման համար, որի աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին:
«1 մեգավատտ հզորության արեւային ֆոտովոլտային կայանի կառուցման աշխատանքներն իրականացրել է «Ռապիդա» ՍՊԸ-ն, 2 մեգավատտ հզորության կայանի կառուցման աշխատանքներն էլ իրականացնում է «Սոլէներջի» կազմակերպությունը: Շինարարության ընթացքում այստեղ Շողակաթ ու Ճամբարակ համայնքներից ընդգրկվել են 20 աշխատող: Երկու կայանների շահագործման արդյունքում Շողակաթը կունենա մշտական 6 աշխատատեղ: Մեկ ամսվա ընթացքում արդեն կատարվել է շինարարության մոտ 10 տոկոսը: Աշխատանքները կավարտվեն այս տարվա հոկտեմբերին: Կայանների շահագործումը մեծապես խթան կհանդիսանա մեր համայնքի զարգացմանը կենսական նշանակության մի շարք ուղղություններում, կնպաստի նոր ներդրումների ներգրավմանը, զբաղվածության ապահովմանն ու աղքատության կրճատմանը: Մեր համայնքն առաջինն է մարզում, որ դառնում է արեւային էներգիա արտադրող եւ օգտագործող համայնք»,-նշեց Սուլիկո Շուշանյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]