Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԵՀ-ն ներկայացրեց պաշտպանական միջոցներ ԱՄՆ-ի կողմից մետաղների մաքսերի սահմանման առնչությամբ

ԵՀ-ն ներկայացրեց պաշտպանական միջոցներ ԱՄՆ-ի կողմից մետաղների մաքսերի սահմանման առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը (ԵՀ) ներկայացրել Է ժամանակավոր պաշտպանական միջոցներ ԱՄՆ-ի կողմից մետաղների մաքսերի սահմանման առնչությամբ: Այս մասին ասված Է ԵՀ-ի հայտարարության մեջ, որը հուլիսի 18-ին տարածվել Է Բրյուսելում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Այսօր Եվրահանձնաժողովը ժամանակավոր պաշտպանական միջոցներ Է հայտատարում մի շարք մետաղական արտադրանքի նկատմամբ: Այդ միջոցները թույլ կտան լուծել ԵՄ-ի շուկա այլ երկրներից պողպատի հոսքի խնդիրն ԱՄՆ-ի կողմից վերջերս սահմանված սակագների հետեւանքով»,- նշված Է այնտեղ:

Փաստաթղթում ընդգծված Է, որ մետաղական արտադրանքի ավանդական ներմուծումն ըստ որում չի տուժի: «Ժամանակավոր միջոցները վերաբերում են 23 կատեգորիաների պողպատե ապրանքների եւ կընդունվեն սակագնային բաժնեմասերի տեսքով: 23 կատեգորիաներից յուրաքանչյուրի համար 25 տոկոսի չափով մաքսեր կսահմանվեն սոսկ այն բանից հետո, երբ ներմուծումը գերազանցի վերջին երեք տարվա միջին ցուցանիշը»,- պարզաբանում Է ԵՀ-ն:

Պաշտպանական միջոցները կկիրառվեն «բոլոր երկրների նկատմամբ, բացառությամբ ԵՄ սահմանափակ արտահանմամբ որոշ զարգացող երկրների»: Հաշվի առնելով ԵՄ-ի եւ Եվրոպական տնտեսական գոտու (Նորվեգիա, Իսլանդիա, Լիխտենշտայն) երկրների միջեւ սերտ տնտեսական կապերը՝ դրանք նույնպես ազատված են այդ միջոցներից: Այդ բացառությունները համատեղելի են Առեւտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում Եվրամիության՝ ինչպես երկկողմ, այնպես Էլ բազամակողմ պարտավորություններով»,- հավելել Է Եվրահանձնաժողովը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]