Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Չեմ ցանկանում մերկապարանոց հայտարարություններ անել». նախարարը «Հյուսիս- հարավ» ծրագրում չարաշահումների մասին

«Չեմ ցանկանում մերկապարանոց հայտարարություններ անել». նախարարը «Հյուսիս-
հարավ» ծրագրում չարաշահումների մասին

ԱՇՆԱԿ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը զերծ մնաց «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրում հնարավոր չարաշահումների մասին գնահատական տալուց: Նրա խոսքով՝ դրա համար լայնածավալ ստուգումներ ու ապացույցներ են պետք:

«Ես չեմ ուզում մերկապարանոց հայտարարություններ անել, չարաշահումների մասին խոսելուց առաջ լուրջ ստուգումներ պետք է լինեն»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, արտագնա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց նախարարը: Նա նշեց, թե որքանով իրեն է հայտնի, քրեական գործ է հարուցվել խախտումների բացահայտման նպատակով, նախարարությունից էլ որոշակի փաստաթղթեր են հայցվել: «Մենք պատրաստ ենք նպաստել բացահայտումների գործընթացին: Եվ ես բոլորովին չեմ ասում, թե նախկինում խախտումներ չեն եղել, բայց քննիչ լինելով հանդերձ՝ գիտեմ, թե որքան կարևոր է ապացուցողական բազան»,-հավելեց պաշտոնյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]