Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նախագահ Սարգսյանն այցելել է «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ

Նախագահ Սարգսյանն այցելել է «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների 
ինստիտուտ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ, ծանոթացել գիտական հաստատության ընթացիկ գործունեությանն ու միջազգային համագործակցության ծրագրերին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի գրասենյակից, «ԱՐԵԱԼ» գծային արագացուցչի սրահում նախագահ Սարգսյանին են ներկայացվել արագացուցչի հնարավորությունները, ինչպես նաեւ ժամանակակից փորձարարական հետազոտությունները, որոնք իրականացվում են արագացուցչի միջոցով:

Արմեն Սարգսյանն այցելել է նաեւ գերբարձր վակուումային, ճշգրիտ չափումների, եռակցման, նորագույն նյութերի եւ միկրոսարքերի, փորձարարական կենսաբանության եւ գերբարձր հաճախականությունների լաբորատորիաներ, ծանոթացել հագեցվածությանն ու պայմաններին:

Շրջայցից հետո Հանրապետության նախագահը, ինստիտուտի ղեկավարության եւ գիտության ոլորտի պատասխանատուների հետ միասին, հանդիպել է գիտաշխատողների, արագացուցչի վրա իրականացվող հետազոտական ծրագրերում ընդգրկված գիտական խմբերի ներկայացուցիչների հետ, լսել ոլորտի զարգացման վերաբերյալ նրանց կարծիքներն ու մոտեցումները:

Անդրադառնալով գիտության զարգացման հեռանկարներին՝ նախագահ Սարգսյանը կարեւորել է գիտական հաստատությունների միջեւ երկխոսությունը եւ առկա ձեռքբերումների ու ավանդույթների վրա հիմնված՝ գիտության զարգացման նոր տեսլականի ձեւավորումը: Հանդիպման մասնակիցներին նա կոչ է արել մասնակցել այդ տեսլականի ձեւավորմանը: «Մենք կարող ենք ունենալ փոքր, բայց շատ բարձր որակի գիտություն, որը մրցունակ կլինի համաշխարհային շուկայում»,-նշել է Հանրապետության նախագահը՝ պատրաստակամություն հայտնելով իր կողմից ամենայն աջակցություն ցուցաբերել ոլորտի զարգացմանը:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]