Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«ԱՐԵԱԼ» արագացուցչի շնորհիվ հետազոտություններ են կատարվում քաղցկեղի և ծերանալու դեմ նոր դեղամիջոց ստեղծելու ուղղությամբ

«ԱՐԵԱԼ» արագացուցչի շնորհիվ հետազոտություններ են կատարվում քաղցկեղի և 
ծերանալու դեմ նոր դեղամիջոց ստեղծելու ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի «ԱՐԵԱԼ» էլեկտրոնային արագացուցչի շնորհիվ հետազոտություններ են կատարվում քաղցկեղի դեմ պայքարի, ինչպես նաև ծերանալու դեմ նոր դեղամիջոց ստեղծելու ուղղությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Վասիլի Ցականովը:

Նրա խոսքով՝ «ԱՐԵԱԼ» էլեկտրոնային արագացուցիչն ունի եզակի հատկություններ: «Այն հնարավորություն է տալիս նյութն ուսումնասիրել բջջի, մոլեկուլի և ատոմների մակարդակով, ինչը կիրառություն ունի բժշկության, քիմիայի, նանոտեխնոլոգիաների և այլ ոլորտներում: Այն աշխարհում եզակի մի սարք է, որը հնարավորություն է տալիս ստեղծել լազերային նանոտեխնոլոգիայի էքսպերիմենտալ կայան, ինչպես նաև կենսաբժշկության կայան, որտեղ կարելի է կատարել ժամանակակից հետազոտություններ»,- ասաց Ցականովը:

Նա նշեց, որ կենտրոնը համագործակցում է աշխարհում տասից ավելի կարևոր կենտրոնների հետ:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

«ԱՐԵԱԼ» արագացուցիչը ստեղծվել է 2011-2013 թթ. ընթացքում գերմանական ԴԵԶԻ (DESY) արագացուցչային կենտրոնի և շվեյցարական Փոլ Շերեր ինստիտուտի (PSI) հետ միջազգային սերտ համագործակցության արդյունքում: «ԱՐԵԱԼ» (AREAL – Advanced Research Electron Accelerator Laboratory) արագացուցիչն իրենից ներկայացնում է լազերով ղեկավարվող ֆոտոէլեկտրոնային ԳԲՀ թնդանոթով գծային արագացուցիչ, որն օգտագործվում է մի քանի ՄԷՎ էներգիայով ռելյատիվիստիկ գերկարճ տևողությամբ լայնական փոքր փուլային ծավալով էլեկտրոնային փնջերի ստացման համար: Արագացուցիչը հնարավորություն է տալիս ժամանակակից հետազոտություններ կատարել արագացուցչային տեխնոլոգիաների, կոհերենտ ճառագայթման նոր աղբյուրների և գերարագ գիտությունների ուսումնասիրման բնագավառներում: «ԱՐԵԱԼ» արագացուցչի առաջին էլեկտրոնային փունջը ստացվել է 2013 թ. դեկտեմբերի 20-ին, իսկ 2014 թ. մայիսին ավարտվել են արագացուցչի հիմնական համակարգերի կարգաբերման աշխատանքները և ապահովվել են արագացուցչի նախագծային պարամետրերը: Արդյունքները զեկուցվել են Դրեզդենում (Գերմանիա) կայացած մասնիկների արագացուցիչների միջազգային համաժողովում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]