Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սաուդյան Արաբիայի ուժերը խոցել են Եմենից հուսիթների արձակած հրթիռը

Սաուդյան Արաբիայի ուժերը խոցել են Եմենից հուսիթների արձակած հրթիռը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության համակարգը հուլիսի 18-ին կալանել Է բալիստիկ հրթիռ, որը հուսիթ-խռովարարներն («Անսար Ալլահ» շարժման կողմնակիցներն) արձակել Էին Եմենի տարածքից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել Է Al Arabiya հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ հրթիռը խոցվել Է թագավորության հարավի Նաջրան քաղաքին մոտենալիս:

Հուլիսի 14-ին թագավորության հակաօդային ուժերը համանման գրոհ են հետ մղել Նաջրանի մերձակայքում: Հուսիթների վարկածով՝ հրթիռը հասել Է նպատակին՝ սաուդյան զրահատանկային զորքերի դիրքեր:

Վերջին ամիսներին «Անսար Ալլահը» բազմիցս հաղորդել Է Սաուդյան Արաբիայի՝ Եմենին սահմանակից նահանգների հրթիռակոծումների մասին: Իրենց հերթին, Էր Ռիադում պնդել են, որ հրթիռները կալանվել են երկրի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից: Դաշինքի տվյալներով՝ ընդհանուր առմամբ խոցվել Է հուսիթների կողմից Սաուդյան Արաբիայի կողմն արձակված ավելի քան 150 բալիստիկ հրթիռ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]