Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Քաղաքացին կամավոր հանձնել է հանգուցյալ ամուսնուն պատկանող զինամթերքը

Քաղաքացին կամավոր հանձնել է հանգուցյալ ամուսնուն պատկանող զինամթերքը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Գյումրու ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները բնակչության շրջանում բացատրական աշխատանքներ են անցկացրել ապօրինի զենք-զինամթերքի հանձնման ուղղությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից:

Հուլիսի 17-ին՝ ժամը 21.20-ին, 1970թ. ծնված Սվետլանա Մ.-ն կամավոր հանձնել է ջնջված համարով «Մակարով» տիպի ատրճանակ` պահունակով և 9 մմ տրամաչափի 4 փամփուշտով ու հայտնել, որ հայտնաբերել է նույն օրը՝ ժամը 17.00-ի սահմաններում, իրենց տան բակում գտնվող խորդանոցում մաքրման աշխատանքներ կատարելիս: Սվետլանա Մ.-ն հայտնել է, որ զինամթերքը պատկանել է հանգուցյալ ամուսնուն՝ Աշոտ Մ.-ին, ով այն ձեռք էր բերել 1992-1993 թթ. ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]