Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Նոյեմբեր

ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը կրճատում են իրենց միջուկային զինանոցները. Պետդեպարտամենտ


ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը կատարում են Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման եւ սահմանափակման միջոցների մասին պայմանագրի (ՌՀՍՊ) գծով իրենց պարտավորությունները: Դա հավաստել Է Պետդեպարտամենտը՝ հուլիսի 17-ին հրապարակելով երկու երկրների կողմից 2011 թվականի փետրվարի 5-ին ուժի մեջ մտած համաձայնագրին համպատասխան իրենց միջուկային զինանոցների կրճատման մասին տեղեկանք, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այնտեղ նշված Է, որ Ռուսաստանն ունի միջուկային սպառազինությունների՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների 527 օպերատիվորեն ծավալված կրողներ, ծանր ռմբակոծիչներ, սուզանավերում բալիստիկ հրթիռներ - եւ հազար 444 մարտալիցքեր դրանց վրա: ԱՄՆ-ը՝ 652 կրող եւ հազար 350 մարտագլխիկ:

Ամբողջությամբ վերցված միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների եւ սուզանվերում բալիստիկ հրթիռների ծավալված եւ չծավալված արձակման կայանքների, ինչպես նաեւ ծանր ռմբակոծիչների թիվը Ռուսաստանում 779 Է, ԱՄՆ-ում՝ 800: Տվյալները բերված են 2018 թվականի փետրվարի 5-ի դրությամբ եւ արտացոլում են կողմերի ներկայացրած վիճակագրությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ