1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ամերիկացիների ավելի քան կեսը համաձայն չԷ Ռուսաստանի նկատմամբ Թրամփի քաղաքականությանը. հարցում

Ամերիկացիների ավելի քան կեսը համաձայն չԷ Ռուսաստանի նկատմամբ Թրամփի քաղաքականությանը. հարցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացիների ավելի քան կեսը հավանություն չի տալիս Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությանը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 18-ին այս մասին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով այն հարցախույզի արդյունքները, որն Ipsos հետազոտական ծառայության հետ համատեղ կատարվել Է Հելսինկիում ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թրամփի առաջին լիաֆորմատ հանդիպումից հետո:

Գործակալության տվյալներով՝ հարցման մասնակիցների 55 տոկոսը բացասաբար Է պատասխանել այն հարցին, թե իրենք հավանություն տալիս են արդյոք Ռուսաստանի նկատմամբ Թրամփի քաղաքականությանը, իսկ 37 տոկոսն իր պաշտպանությունն Է հայտնել ԱՄՆ-ի նախագահին:

Ինչպես նշել Է Reuters-ը, հավանություն հայտնածների 71 տոկոսը հանրապետականներ են (Թրամփը պատկանում Է Հանրապետական կուսակցությանը), 14 տոկոսը՝ դեմոկրատներ: Հելսինկիի գագաթնաժողոմ Թրամփի ելույթը չի ազդել նրա ժողովրդականության ընդհանուր վարկանիշի վրա, նշել Է Reuters-ը: Ըստ հարցման տվյալների՝ հարցվածների 42 տոկոսն ամբողջությամբ վերցված հավանություն Է տալիս նախագահի աշխատանքին: Հարցման մասնակիցները նաեւ գնահատել են Ռուսաստանի նկատմամբ իրենց վերաբերմունքը: Նրանց 38 տոկոսը համաձայնվել Է այն պնդմանը, թե ՌԴ-ն ԱՄՆ-ի թշնամին Է, եւս մոտավորապես նույնքան հարցվածներ նրան նշել են որպես մրցակից, եւ սոսկ 8 տոկոսն Է Ռուսաստանը բարեկամ համարել:

Հարցմանը մասնակցել Է շուրջ հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]