1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հաատատվել է Երևանում կայանալիք «Եվրասիական շաբաթ» համաժողովի ծրագիրը

Հաատատվել է Երևանում կայանալիք «Եվրասիական շաբաթ» համաժողովի ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Եվրասիական շաբաթ» III  Միջազգային ցուցահանդեսային համաժողովի պաշտոնական կայքում 2018 թվականին հրատարակվել է գործնական ծրագրի ճարտարապետությունը: Համաժողովը տեղի է ունենալու Երևանում՝ 2018 թվականի հոկտեմբերի 24-26-ը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Եվրասիական շաբաթ» III  Միջազգային համաժողովի գործնական ծրագրի միջոցառումները անցնելու են երեք հիմնական ուղղություններով՝ ռազմավարական, ոլորտային և բիզնես:

Ռազմավարական ուղին նպատակադրված է ձեռնարկատերերի և ազգային ու վերազգային մակարդակի կարգավորիչների միջև ուղղակի երկխոսության համար պայմաններ ստեղծելու վրա:

Լիագումար նիստը նվիրված կլինի արդյունաբերական կոոպերացիաին, մասնակիցները կքննարկեն, թե ինչպես սովորել միմյանց վստահել և դրանից օգուտ ստանալ:

Ռազմավարական ուղին նաև ներառում է Միության տարածքում մրցակցության մասին պանելային  բանավեճ ԵԱՏՄ-ի ապագայի մասին, հաշվի առնելով համաշխարհային մարտահրավերները:

Միության երկրների տարածաշրջանների գագաթնաժողովում տեղի կունենա քննարկում, թե ինչպես հեռացնել արգելապատերը և ուժեղացնել միջտարածաշրջանային համագործակցության գործընթացները արդյունաբերության ոլորտում:

«Եվրասիական շաբաթում» կանցկացվեն քննարկումներ ԵԱՏՄ-ի գործընկեր երկրների հետ համագործակցության հարցերով: Այս անգամ նման միջոցառումներից մեկը նվիրված է լինելու Չինաստանին, որի հետ այս թվի մայիսին ստորագրվելու է առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը:

Ռազմավարական ուղու շրջանակներում առանցքային նշանակություն ունի ԵԱՏՄ-ի գործնական խորհրդի նիստը, որտեղ բիզնեսի ներկայացուցիչները կորոշեն Միության ճյուղերի զարգացման առաջնահերթությունները, կքննարկեն, թե ինչպես է  կարելի բարելավել մրցունակությունը կոոպերացիայի հաշվին, և կպայմանավորվեն երրորդ երկրների շուկաներում արտադրանքի համատեղ խթանման մասին: Պլանավորված է ԵՏՀ և ԵԱՏՄ-ի Գործնական խորհուրդի փոխգործակցության վերաբերյալ Խորհրդատվական խորհրդի նիստը:

«Եվրասիական շաբաթվա» ակնկալվող ոլորտային իրադարձություններից մեկն է «Եվրասիական թվային հարթակներ» նորարարական նախագծերի մրցույթի եզրափակիչ փուլը և նրա հաղթողները պարգևատրումը:

Գործնական ծրագրի բիզնես-ուղին թույլ կտա լուծել ձեռնարկատերերի մոտ  առաջացող պրակտիկ հարցերը, ընդլայնել գործնական շփումները ԵԱՏՄ-ում ու երրորդ երկրներում: Պլանավորված միջոցառումներից մեկն է՝ տրանսպորտի և լոգիստիկայի համալիրի խնդիրների մասին բանավեճը արդյունաբերողների և տրանսպորտի աշխատողների միջև:

Այս տարի պլանավորված է ԵԱՏՄ-ի արտահանման եւ կոոպերացիոն ներուժի լայնածավալ ցուցահանդեսը, որտեղ կմասնակցեն ավելի քան 120 ընկերություններ հետևյալ ոլորտներից՝ գյուղատնտեսություն, թեթև արդյունաբերություն, ճշգրիտ ճարտարագիտություն եւ IT-տեխնոլոգիաներ, նորարական շինանյութեր, ոսկերչական արդյունաբերություն, դեղագործություն:

 «Եվրասիական շաբաթ» համաժողովն ամենամյա միջոցառում է, որն անցկացվում է ԵԱՏՄ և ԵՏՀ երկրների կողմից: Համաժողովն անցկացնելու նախաձեռնությունը հաստատվել է 2015 թվականի մայիսին ԵԱՏՄ երկրների հինգ վարչապետների որոշումով: Միջոցառումը ներառում է գործնական եւ ցուցահանդեսային մասերը, նպաստում է B2B եւ B2G- շփումների հաստատմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]