Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հոկտեմբեր

ԵՏՀ-ն Հայաստանի համար երկարաձգել է ծխախոտային արտադրատեսակների տեխնիկական կանոնակարգերի ներդրման ժամկետը


ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության համար երկարաձգել է ծխախոտային արտադրատեսակների տեխնիկական կանոնակարգերի ներդրման անցումային դրույթների ժամկետը:

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին հանձնաժողովի մամուլի ծառայությունից, ԵՏՀ խորհուրդը հայկական կողմի խնդրանքով որոշել է կես տարով՝ 2015 թվականի հուլիսի 15-ից մինչև 2019-ի հունվարի 15-ը հայ ձեռնարկատերերի համար երկարաձգել Հայաստանի տարածքում ծխախոտային արտադրատեսակներ արտադրելու և բաց թողնելու անցումային փուլը՝ համաձայն նախկինում հաստատված ազգային պահանջների:   

Այս որոշումը հնարավորություն կտա հայաստանյան ընկերություններին ազատվել ֆինանսական կորուստներից:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ