Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսը խորհրդանշական է համարում Արամ Մանուկյանի արձանի բացումը Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի տարում

Ամենայն Հայոց Կաթողիկոսը խորհրդանշական է համարում Արամ Մանուկյանի արձանի 
բացումը Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի տարում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Մանուկյանի արձանի բացումը Հայաստանի առաջին հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի տարում Ն.Ս.Օ.Տ.Տ  Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը  խորհրդանշական է համարում:

 «Արմենպրես» հաղորդմամբ՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանը բացվեց հուլիսի 17-ին Երևան քաղաքում:

Բացման արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի անդամ, Հայ Դատի կենտրոնական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, նախկին և ներկա նախարարներ, քաղաքացիներ:

Միջոցառմանը ելույթ ունենալով, Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական օրհնությունը փոխանցեց  ներկաներին:

«Այս հանդիսավոր արարողությամբ ոգեկոչվում է մեր ժողովրդի նվիրյալ զավակի հիշատակը, որը մեր պատմության դժվարին ժամանակներում հերոսացավ հայրենիքի պաշտպանության մաքառումներում եւ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման գործում իր բերած ջանքերով: Նա սերունդ դաստիարակող ուսուցիչ է, որ դարձավ իր ժողովրդի իրավունքների պաշտպան, մեր հայրենիքի պետականության վերահաստատման առաջամարտիկ: Նրա անունը մեր ժողովրդի համար անբաժանելի է  դարձել մեկ դար առաջ արձանագրված մայիսյան հերոսամարտերի  փառապանծ հաղթանակներից, անկախ պետականության վերակերպման պատասխանատվությունից և ամբողջանվեր ջանքերից»,- նշեց Գարեգին Բ-ն:

Նա խորհրդանշական համարեց Արամ Մանուկյանի արձանի բացումը Հայաստանի առաջին հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի այս տարում:

Ամենայն հայոց Կաթողիկոսը  արձանի բացման արարողությունը երախտիք է համարում հայ ժողովրդի մեծ զավակին, որպես ազգանվիրումի և հայրենասիրության ոգեշնչում՝ այսօր ապրողներին և հետագա սերունդներին:

«Այսօր մենք կոչված ենք Հայաստանի առաջին հանրապետությունը կերտած մեր  հերոսների տեսիլքներն իրականություն դարձնելու»,- շեշտեց Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն:

Եզրափակելով խոսքը՝ Գարեգին Բ-ն շնորհակալություն հայտնեց Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության երախտարժան ներկայացուցիչ Արամ Մանուկյանի արձանի ծրագրի նախաձեռնողներին և իրականացնողներին:

Կիրո Մանոյանն իր հերթին նշեց, որ Հայաստանի հողում հայոց պետականության կորստից մոտ 9 դար հետո վերականգնված հայոց պետականության և Հայաստանի Հանրապետության փաստացի հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի տեղադրումը ուշացած, բայց պատշաճ հարգանքի տուրք է:

«Ցանկալի է, որ այս հարգանքն ունենա իր շարունակությունն այնպես, ինչպես նախատեսված էր՝ Արամ արքայի փողոցի վերանվանումը Արամ Մանուկյանի փողոց: Մենք նաև աշխատում ենք, որ այդ փողոցում գտնվող Արամ Մանուկյանի տան արտաքին պատերի ներսում կառուցվի իրեն և Հայաստանի առաջին հանրապետությանը նվիրված տուն-թանգարան»,- ասաց Մանոյանը:

Նա Արամ Մանուկյանի արձանի տեղադրումը չի համարում անհատի պաշտամունքի դրսևորում, այլ՝  հարգանք սովորական մահկանացուի, որը ծնվել է Սյունիքի մարզում, մեծացել  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքում և կուսակցական գործունություն ծավալել Բաքվում, Թիֆլիսում և Կարսում, ապա անցել Վան, որտեղ Մեծ Եղեռնի օրերին կազմակերպել է  Վանի ինքնապաշտպանությունն ու հիմք դրել հայոց պետականության վերականգնմանը:

Արամ Մանուկյանի արձանը տեղադրվել է Արամի և Նալբանդյան փողոցներին հարող տարածքումԱրամ Մանուկյանը եղել է  Հայատանի առաջին հանրապետության պետական, հասարակական գործիչ, ներքին գործերի նախարարՀայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ։ Ղեկավարել է Վանի ինքնապաշտպանությունը, եղել է Վանի նահանգապետ, Հայաստանի հանրապետության կառավարության անդամ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]