Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Օգոստոս

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի դեսպանին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի դեսպանին
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշելով, որ Հայաստանում ցավով են հետևել վերջին տարիների ընթացքում Սիրիայում տեղի ունեցող դեպքերին՝ վարչապետը բարեկամ սիրիացի ժողովրդին մաղթել է, որպեսզի օր առաջ երկրում հաստատվի խաղաղություն:
Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-սիրիական քաղաքական հարաբերությունների մակարդակը և կարևորել տնտեսության ոլորտում համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը, հաշվի առնելով նաև մեր երկրի միջոցով Եվրասիական տնտեսական միության շուկա մուտք գործելու հնարավորությունները: Այս համատեքստում, կողմերը քննարկել են  առկա տնտեսական ներուժի իրացմանը, առաջիկայում հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի նիստ անցկացնելու հնարավորություններին վերաբերող հարցեր:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ցուցաբերվող մարդասիրական օգնության համար: Մոհամմեդ Հաջ Իբրահիմը նաև ընդգծել է սիրիահայերի կարևոր դերը երկրի զարգացման ու կառուցման գործում:    
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Սիրիայի վերակառուցմանը, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ