Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մշակույթի նախարարին կից խորհուրդ կստեղծվի

Մշակույթի նախարարին կից խորհուրդ կստեղծվի

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարությունը նախատեսում է նախարարին կամ նախարարությանը կից խորհրդի ստեղծում, որում ներգրավված կլինեն մշակույթի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ: «Արմենպրես» հաղորդմամբ՝ նախարար Լիլիթ Մակունցն այս մասին ասաց լրագրողների հետ հանդիպմանը:

«Մեր որդեգրած մոտեցման համաձայն` պետք է ստեղծվի նախարարությանը կամ նախարարին կից այնպիսի մի մարմին, որը անկախ նախարարի և քաղաքական փոփոխությունից, պետք  է հստակ պատկերացում ունենա, թե մշակութային ինչ ռազմավարություն է պետք: Խորհուրդը պետք է հստակ իմանա՝ ինչ քայլերով առաջ շարժվել»,-նշեց Մակունցը:

Նախարարի հավաստմամբ՝ խորհրդում ներգրավված են լինելու մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, որոնք  քաջատեղյակ են խնդիրներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]