Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս

ՀՀ առողջապահության նախարարության ապագա ծրագրերում կընդգրկվի պոլիկլինիկաների կապիտալ շինարարությունը

ՀՀ առողջապահության նախարարության ապագա ծրագրերում կընդգրկվի 
պոլիկլինիկաների կապիտալ շինարարությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում առկա պոլիկլինիկաներում անհրաժեշտության դեպքում կապիտալ շինարարություն կիրականացվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձավ մարզային պոլիկլինիկաներում առկա խնդիրներին:

«Կան քաղաքներ, որտեղ գտնվող պոլիկլինիկաները չունեն ոչ մի խնդիր՝ սկսած շենքի հարմարություններից, սարքավորումներից և կադրերից, բայց կան նաև պոլիկլինիկաներ, որտեղ խնդիրները բազմաթիվ են: Ողջ Հայաստանում գրեթե բոլոր պոլիկլինիկաներում եղել եմ, բացի Կոտայքի, Տավուշի և Արագածոտնի մարզերից»,- նշեց Թորոսյանը:

Նա ընդգծեց, որ ապագա ծրագրերում պետք է պոլիկլինիկաների կապիտալ շինարարությունն ընդգրկել: Նախարարը դեռևս չհստակեցրեց՝ դրանք կլինեն դոնոր կազմակերպությունների, թե պետական բյուջեի հաշվին:

Բյուջետային միջոցների տնտեսումների հաշվին 2018 թվականի օգոստոսի 1-ից պոլիկլինիկաների և ամբուլատորիաների շուրջ 10 հազար բժշկի և միջին բուժանձնակազմի աշխատավարձերը կբարձրանա մոտ 15 տոկոսով:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ