1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ցուցադրվեց Դ. Վարուժանի մասին պատմող «Դանիէլ» ֆիլմը  

Ցուցադրվեց Դ. Վարուժանի մասին պատմող «Դանիէլ» ֆիլմը

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ «Դանիէլ» ֆիլմի ցուցադրությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այն  կարճամետրաժ ֆիլմ է, որը ներկայացնում է արևմտահայ բանաստեղծ Դանիել Վարուժանի կյանքի վերջին հատվածը` ձերբակալումից մինչև մահը (1915 թվական): Կինոնկարի հեղինակներն ընտրել են Դ. Վարուժանին, որովհետև նա իր ստեղծագործությամբ խոսում է գեղեցկության, խաղաղության, բարության ու սիրո մասին, «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ֆիլմի պոեզիայի պրոդյուսեր Տաթևիկ Այվազյանը: «Մենք Վարուժանին ընտրել ենք նաև իր անձի գեղեցկությունը ցույց տալու համար»,-ասաց նա:

Միջոցառմանը ներկա էին ֆիլմի ստեղծագործական կազմը՝ բրիտանահայ ռեժիսոր Կարօ Պէրպէրեանի գլխավորությամբ:

Ֆիլմում պատումը ծավալվում է Դ. Վարուժանի և անգլիացի ժամանակակից գրող Բեն Հոջսոնի բանաստեղծությունների միջոցով: Հայերեն բանաստեղծություններն ընթերցում է պոլսեցի դերասան Եղիա Ակգունը, իսկ անգլերենը` դերասան Շոն Բինը: Ֆիլմում, արևմտահայերենի կողքին, Վարուժանի բանաստեղծությունները հնչում են նաև անգլերեն: Կարօ Պէրպէրեանը վերոնշյալ ընտրությունը բացատրում է հետևյալ կերպ. «Մեզ համար կարևոր էր պահպանել արևմտահայերենը, որովհետև այն վերացող լեզու է»: Կինոնկարն ուղեկցվում է Ֆիլիպ Գլասի, Մայքլ Նայմանի և Տիգրան Համասյանի երաժշտությամբ:

Միջոցառման վերջում տեղի ունեցավ քննարկում հարց ու պատասխանի ձևով, այնուհետև ֆիլմի դերակատարներ Եղիա Ակգունը, Տիգրան Գաբոյանը և ուրիշներ ասմունքեցին գրողի բանաստեղծություններից:

Նշենք նաև, որ Ֆիլմն այս տարի մասնակցում էր «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին, իսկ տարեսկզբին Բերմուդայի միջազգային կինոփառատոնում հաղթել է «Հանդիսատեսի մրցանակ» և «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգերում: ՀՑԹԻ-ն պատրաստել է նաև Վարուժանի կյանքը և ստեղծագործությունը ներկայացնող ժամանակավոր ցուցադրություն: Ֆիլմը հրավիրված է նաև մի շարք ցուցադրությունների և փառատոնների: «Միացյալ Թագավորություն վերադառնալուն պես պետք է գնանք Շոտլանդիա, այնուհետև ԱՄՆ, Կանադա և Ավստրալիա` ֆիլմի ցուցադրություններ կազմակերպելու և փառատոններին մասնակցելու»,- հավելեց Տաթևիկ Այվազյանը:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]