Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Սանիթեք»-ն աղբահանության ոչ պատշաճ իրականացման համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը

«Սանիթեք»-ն աղբահանության ոչ պատշաճ իրականացման համար հայցում է 
քաղաքացիների ներողամտությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Սանիթեք» ընկերությունը տեղեկացնում է, որ վերջին օրերին տեխնիկական խափանումներ են գրանցվել աղբահանության աշխատանքների կազմակերպման գործընթացում, ինչի պատճառով Երևան քաղաքում աղբահանությունը պատշաճ չի իրականացվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ընկերությունը հայցում է քաղաքացիների և քաղաքի հյուրերի  ներողամտությունը պատճառված անհարմարության համար։

«Այս պահին զուգահեռաբար աշխատանքներ են իրականացվում հակաճգնաժամային պլանի մշակման, ինչպես նաև աղբահանության աշխատանքները բնականոն հունի բերելու ուղղությամբ։ Ընկերության աշխատակիցները փորձում են հնարավորինս արագ շտկել ստեղծված իրավիճակը»,- ասվում է «Սանիթեք»-ի հայտարարության մեջ:

Ընկերությունը տեղեկացրել է նաև, որ առաջիկայում կհրավիրի մամուլի ասուլիս ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանումներ ներկայացնելու և լրագրողների հարցերին պատասխանելու համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]