Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Էդմոն Մարուքյանը կողմ է Երևանի քաղաքապետի ընտրություններին «Ելք» դաշինքով միասնական թեկնածու առաջադրելուն

Էդմոն Մարուքյանը կողմ է Երևանի քաղաքապետի ընտրություններին «Ելք» դաշինքով 
միասնական թեկնածու առաջադրելուն

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ելք» դաշինքում առաջիկա երկու շաբաթվա ընթացքում որոշում կկայացվի այն մասին, թե Երևանի քաղաքապետի ընտրություններում առաջադրելու են միասնական թեկնածու, թե կուսակցությունները հանդես են գալու առանձին թեկնածուներով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ ինքն անձամբ կողմնակից է, որ միասնական թեկնածու առաջադրվի: «Դեռևս քննարկումներ չենք ունեցել, քանի որ երեկ է եղել չկայացած նիստը, պետք է սպասել այն որոշմանը, որ կառավարությունը կրճատի ավագանու լիազորությունների ժամկետը, մինչ այդ բնականաբար կլինեն քննարկումներ, թե ինչպես մասնակցենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց պատգամավորը:

Նա նկատեց, որ ավագանու «Ելք» դաշինքը բավականին լավ է աշխատել և արդարացրել է իրեն, բայց եթե միասնական թեկնածու առաջադրելու որոշում չլինի, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն անպայման առանձին կմասնակցի: «Այո, միանշանակ, եթե չլինի ընդհանուր մասնակցություն, կլինի առանձին մասնակցություն մեր կողմից՝ բնականաբար հետագա համագործակցության տեսլականով»,-ասաց պատգամավորը: Իրենց կուսակցության ներսում հնարավոր թեկնածուների հարց, նրա խոսքով, չի քննարկվել:

Միասնական թեկնածուով հանդես գալը «հիմա կախվա՞ծ է «Քաղաքացիական պայմանագրից» հարցին ի պատասխան՝ Էդմոն Մարուքյանն ասաց. «Բոլորիցս էլ կախված է, քանի որ բոլորով պետք է գանք կոնսենսուսի, որոշում կայացնենք, թե ինչպես ենք մասնակցում»:

Անդրադառնալով մեկ այլ հարցի, որ «Ելք» խմբակցության ղեկավարի հարցում կոմպրոմիսի չեն եկել, ավագանու դեպքում՝ կոմպրոմիսը հեշտ կտրվի՞», Էդմոն Մարուքյանը նկատեց, որ խմբակցության ղեկավարի ընտրության հարցում քննարկում չեն ունեցել, այն հետաձգել են այլ կարևոր հարցեր քննարկելու նպատակով: «Երևանի ավագանու առնչությամբ՝ քանի որ ժամկետներով սահմանափակված ենք, այդ հարցը չի կարող չլինել քննարկման առարկա: Հետևաբար` մոտակա երկու շաբաթվա ընթացքում կլինի այդ քննարկումն ու որոշումը»,-ընդգծեց նա:

Հուլիսի 15-ին Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցությունը հայտարարել էր, որ հուլիսի 16-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններին չի առաջադրելու թեկնածու և չի մասնակցելու Երևանի ավագանու համապատասխան նիստին։ «Ելք»-ը ևս հայտարարել էր ավագանու նիստին չմասնակցելու մասին: Հուլիսի 16-ին, ինչպես ենթադրվում էր, նիստը չկայացավ և քաղաքապետ չընտրվեց: 

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ավագանու նիստին քաղաքապետ չընտրելու պարագայում կառավարությունը պետք է երկշաբաթյա ժամկետում արձակի ավագանին, որից հետո երկշաբաթյա ժամկետում նշանակի քաղաքապետի արտահերթ ընտրություններ: Դա պետք է լինի որոշումը կայացնելու պահից սկսած 30-40 օրվա ընթացքում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]