Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս 2022

Նիկոլ Փաշինյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը քննարկել են արտաքին քաղաքականությանը եւ Արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցեր

Նիկոլ Փաշինյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը քննարկել են արտաքին քաղաքականությանը 
եւ Արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարական առանձնատանը հուլիսի 16-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին տեղեկատվությունը հրապարակված է  ՀՀ կառավարության ֆեյսբուքի էջում: 

«Առաջին նախագահն իր տեսակետներն է հայտնել Հայաստանի առջև ծառացած մի շարք մարտահրավերների հաղթահարման ուղիների վերաբերյալ: Քննարկվել են արտաքին քաղաքականությանը եւ Արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցեր: Հանդիպումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ»,-ասված է գրառման մեջ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]