Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Առողջապահության նախարարը թերքաշ, գերքաշ, գիշերամիզություն և բարձր կամ ցածր հեմոգլոբին ունեցողների ծառայության մեջ խնդիր չի տեսնում

Առողջապահության նախարարը թերքաշ, գերքաշ, գիշերամիզություն և բարձր կամ ցածր 
հեմոգլոբին ունեցողների ծառայության մեջ խնդիր չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում ավելացած նոր զինծառայության ձևաչափի՝ թերքաշայինների, գերքաշայինների, գիշերամիզություն և բարձր ու ցածր հեմոգլոբին ունեցողների ծառայության անցնելու հարցում ՀՀ առողջապահության նախարարը խնդիր չի տեսնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Կառավարության ընդունած թիվ 404 որոշման (թերքաշ, գերքաշ, բարձր և ցածր հեմոգլոբին ու գիշերամիզություն ունեցողները զորակոչվում են բանակ) հետ կապված մարդկանց դժգոհությունների վերաբերյալ ասաց, որ որոշման ընդունումից հետո այն անմիջապես ներկայացվել է փոփոխությունների:

«Այն թերությունները, որոնք ի սկզբանե կային, շտկվել են: Կարծում եմ, եթե բժշկական անձնակազմն ու փորձագետները վստահ են, որ, օրինակ, թերքաշայինների դեպքում 45 կգ-ը կարելի է իջեցնել մինչև 43-ի, ես դրանում խնդիր չեմ տեսնում: Միանշանակ, իմ կարծիքը չի կարող ավելի գերակշիռ լինել, քան մասնագետինը»,- շեշտեց Արսեն Թորոսյանը:

Նախարարը հավաստիացրեց, որ նման չափանիշները միշտ են վերանայվել և վերանայվում են ու կարիք լինելու դեպքում կրկին կվերանայվեն:

2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում ավելացվել է զինծառայության ևս մեկ տարբերակ՝ Ծառայություն հեշտացված օրվա կարգացուցակով (ԾՀՕԿ): Այս պարագայում կզորակոչվեն առողջական որոշ խնդիրներ ունեցող զորակոչիկները՝ գիշերամիզություն ունեցողները, թերքաշայինները (նորմայից 2 կգ պակաս լինելու դեպքում՝ 43-45 կգ), գերքաշայինները (նորմայից 4 կգ ավել լինելու դեպքում) ու հեմոգլոբինի ցածր կամ բարձր մակարդակ ունեցողները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]