Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Քրեակատարողական բժշկության կենտրոնը բարձր աշխատավարձով աշխատանքի է հրավիրում բժիշկների և միջին բուժաշխատողների

Քրեակատարողական բժշկության կենտրոնը բարձր աշխատավարձով աշխատանքի է 
հրավիրում բժիշկների և միջին բուժաշխատողների

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը 2018 թվականի մարտի 1-ի թիվ 204-Ն որոշմամբ ստեղծել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որի գործունեության նպատակն է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին պատշաճ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՊՈԱԿ-ը իր գործունեությունը սկսելու է 2018 թվականի սեպտեմբերի 1-ից: ՊՈԱԿ-ը ապահովելու է բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցումը «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երևան-Կենտրոն», «Աբովյան», «Սևան», «Հրազդան», «Վանաձոր», «Արթիկ», «Գորիս», «Կոշ», «Արմավիր»  քրեակատարողական հիմնարկներում:

Հաշվի առնելով ՊՈԱԿ-ը համապատասխան կադրերով համալրելու անհրաժեշտությունը՝ բարձր աշխատավարձով աշխատանքի են հրավիրվում  բժիշկներ (հոգեբույժներ, թերապևտներ և այլն) և միջին բուժաշխատողներ (բուժքույրեր և բուժակներ):

Աշխատանքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժին (ք. Երևան, Արշակունյաց  63, հեռ. 060-37-37-52), իսկ աշխատանքով հետաքրքրվածները կարող են իրենց ինքնակենսագրական տվյալները (CV) ներկայացնել  [email protected] էլ.փոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]