Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը վճարում Է Եվրոպայի անվտանգության 70 – 90 տոկոսի համար, իսկ Եվրոպան առեւտրական արգելքներ Է դնում. Թրամփ

ԱՄՆ-ը վճարում Է Եվրոպայի անվտանգության 70 – 90 տոկոսի համար, իսկ Եվրոպան առեւտրական արգելքներ Է դնում. Թրամփ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն ամենազգալի ավանդն Է ներդնում ՆԱՏՕ-ի բյուջեում՝ վճարելով Եվրոպայի պաշտպանության 70 – 90 տոկոսի համար, եւ միեւնույն ժամանակ վնաս Է կրում եվրոպացիների հովանավորական միջոցներից: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 16-ին այս դիրքորոշմամբ Է հանդես եկել Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ ամփոփելով Ռուսաստանի նախագահ Վլադիմր Պուտինի հետ հուլիսի 16-ին Հելսինկիում կայացած հանդիպման արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպերս»-ը:

«Ես շատ հարգալից վերաբերվեցի Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցներին,- նշել Է նա:- Բայց միեւնույն ժամանակ ես մասնակիցներին հայտարարեցի, որ ԱՄՆ-ը, հնարավր Է, վճարում Է ծախսերի մինչեւ 91 տոկոսը: Առնավազն, դա ՆԱՏՕ-ի պաշտպանության ծախսերի 70 տոկոսն Է, բայց, հավանաբար, դա այնուամենայնիվ 91 տոկոսն Է: Այսպիսով, մենք վճարում ենք ծախսերի 91 տոկոսը, որպեսզի ապահովենք Եվրոպայի անվտանգությունը, իսկ միեւնույն ժամանակ Եվրոպան մեզ ի շահ իրեն Է օգտագործում այն հարցում, ինչ վերաբերում Է սակագներին եւ առեւտրական արգելքների սահմանմանը:

Դա սպանում Է մեր առեւտուրը, չԷ որ անցալ տարի մենք դրա հետեւանով շուրջ 151 միլիարդ դոլար ենք կորցրել»: «Այլ խոսքով՝ նրանք մեզ անտեսում են առեւտրական հարցերում, իսկ մենք պաշտպանում ենք նրանց գործնականում չնչին գնով,- ընդգծել Է Թրամփը:- Ես նրանց հայտարարեցի, որ այլեւս այդպես շարունակվել չի կարող, եւ նրանք պարտավոր են ավելացնել իրենց ծախսերը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]