1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թրամփը համաձայն Է Պուտինի կարծիքին ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունների խայտառակ ցածր մկարդակի մասին

Թրամփը համաձայն Է Պուտինի կարծիքին ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունների խայտառակ ցածր մկարդակի մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը համաձայն Է Ռուսաստանի պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի կարծիքին ամերիկա-ռուսական հարաբերությունների խայտառակ ցածր մակարդակի մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին Թրամփը հայտնել Է Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Մենք (ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը) տակավին այսքան ցած չԷինք գլորվել (երկկողմ հարաբերություններում), ներառյալ տնտեսությունը: Հնարավոր Է, մենք վերացրել ենք այդ անկումը, բայց այնուամենայնիվ այն պառակտում Է առաջացրել, եւ նախագահ Պուտինն ասաց այդ մասին»,- նշել Է Թրամփը: Հուլիսի 16-ին ավելի վաղ Հելսինկիում տեղի ունեցավ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ղեկավարների առաջին լիաֆորմատ հանդիպումը: «Այն բաներից մեկը, որը նա ինձ ասաց (գագաթնաժողովի) ամենասկզբում, այն Էր, որ այս (ռուս-ամերիկյան հարաբերությունների ներկայիս վիճակն) իսկական խայտառակություն Է, որովհետեւ սկզբունքորեն մենք ունակ ենք լավ շատ բան անելու, լինի դա հումանիտար օգնությունը, Մերձավոր Արեւելքը կամ Սիրիան»,- գանգատվել Է ԱՄՆ-ի նախագահը:

Նա երկկողմ հարաբերությունների ողբալի վիճակի պատասխանատվությունը դնում Է «վհուկների որսի»՝ ԱՄՆ-ի ընտրություններին Մոսկվայի միջամտության մասին պնդումների հետաքննության վրա, որը վարում Է ԱՄՆ-ի հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը: Թրամփը եւ նրա օգնականները բազմիցս ժխտել են նախընտրական արշավի շրջանում Ռուսաստանի պաշտոնատար անձանց հետ որեւԷ անիրավական շփման կասկածանքները: Մոսկվան նույնպես բազմիցս հերքել Է ԱՄՆ-ի ընտրությունների ընթացքի վրա ազդելու փորձերի մասին պնդումները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]