Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Օգոստոս

Տեղացած հորդ անձրեւները եւս լիովին չեն վերացրել հրդեհային իրավիճակը Տորֆավանի տորֆանոցում

Տեղացած հորդ անձրեւները եւս լիովին չեն վերացրել հրդեհային իրավիճակը 
Տորֆավանի տորֆանոցում

ԳԱՎԱՌ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում տեղացած հորդ անձրեւը նույնպես չի մեղմել հրդեհային իրավիճակը Տորֆավան գյուղի տարածքի տորֆանոցում, ուր հուլիսի 5-ից տորֆն այրվում է ստորգետնյա շերտերում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Մնացական Փոստոյանը, մոտ երկու ժամ տեւողությամբ տեղացած հորդ անձրեւը մինչեւ 15 սանտիմետր իջել է հողի շերտի մեջ, սակայն տորֆի հրդեհի օջախներն ավելի խորն են:

«Մենք ամենայն ուշադրությամբ հետեւում ենք մեր առանձնացրած շրջանագծին ու նրան հարակից տարածքներին եւ անմիջապես կանխում վտանգը, որը վերգետնյա մասում երեւում ու տարածվում է հրդեհը: Անձրեւից հետո շուրջօրյա աշխատանք չենք կատարում, սակայն տարածքը մշտապես պահում ենք հսկողության ներքո: Ժամանակ ենք շահում, մինչեւ մոտակա օրերին սկսվի հացհունձը, ոռոգվեն տորֆանոցի մերձակայքի կարտոֆիլի ցանքերը, ինչից հետո նոր կարելի կլինի վտանգավոր իրավիճակը հաղթահարված համարել»,-ներկայացրեց հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ