Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Օգոստոս

Վարչապետ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Վարչապետ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի կառավարման գլոբալ գործառնական խմբի ավագ տնօրեն Դեբորա Վետցելի գլխավորած պատվիրակությանը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ակտիվ ու արդյունավետ համագործակցությունը և հույս հայտնել, որ մեր երկրում տեղի ունեցող դրական փոփոխությունները հնարավորություն կտան երկկողմ փոխգործակցությամբ իրականացնել նոր ծրագրեր: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կառավարության առաջնահերթություններին ու տարբեր ոլորտներում նախատեսվող բարեփոխումներին, որոնք ուղղված են կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարին, տնտեսության զարգացմանը, բիզնես միջավայրի բարելավմանը և այլն: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է այս ուղղություններով ՀԲ-ի հետ համագործակցության ընդլայնմամբ:
 
Դեբորա Վետցելը շեշտել է, որ Համաշխարհային բանկը պատրաստ է աջակցություն ցուցաբերել կառավարության ծրագրերի իրականացմանն ու Հայաստանի տնտեսության կարևոր ոլորտների զարգացմանը: Նա ողջունել է ՀՀ  կառավարության՝ ինստիտուցիոնալ փոփոխություններ իրականացնելու ծրագրերը, այդ թվում՝ բաց կառավարման, թափանցիկության բարձրացման և ներդրողների համար բարենպաստ միջավայրի ձևավորման ուղղությամբ:
 
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության և ՀԲ փոխգործակցության զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ