Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Օգոստոս

«Փորձագիտական կենտրոն»-ի փլուզման հետեւանքով վնասվածքներ ստացած աշխատակիցը վիրահատության կարիք չունի, նրան այցելել է Արտակ Զեյնալյանը

«Փորձագիտական կենտրոն»-ի փլուզման հետեւանքով վնասվածքներ ստացած  
աշխատակիցը վիրահատության կարիք չունի, նրան այցելել է Արտակ Զեյնալյանը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը այցելել է «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ տեղեկանալու ՀՀ արդարադատության նախարարության «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տանիքի փլուզման հետևանքով վնասվածքներ ստացած և վերակենդանացման բաժանմունքում գտնվող աշխատակցի վիճակի մասին:

«Արմենպրես»-ին -ի հաղորդմամբ՝ նախարարը հիվանդանոց այցելեց դեպքի վայրում լինելուց հետո:

«Փորձագիտական կենտրոնի տնօրենի գիտակցությունը տեղն է, բժիշկների հսկողության տակ է: Շատ աչալուրջ, առանձնահատուկ ուշադրությամբ հետևելու են նրա առողջությանը: Այս պահի դրությամբ կոնսերվատիվ բուժում է իրականացվում»,- ասաց Զեյնալյանը և վստահեցրեց, որ վիրահատության կարիք դեռևս չկա:

Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում հուլիսի 16-ին ՀՀ արդարադատության նախարարության «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տանիքի փլուզման հետևանքով մեկ աշխատակից մահացել է, մյուսը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Երրորդ աշխատակիցը դուրս է գրվել հիվանդանոցից, քանի որ թեթև քերծվածքներ է ստացել:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ