1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Ժառանգություն»-ն առաջարկում է բլոկչեին տեխնոլոգիաների կիրառմամբ բացառել կրկնաքվեարկությունները

«Ժառանգություն»-ն առաջարկում է բլոկչեին տեխնոլոգիաների կիրառմամբ բացառել 
կրկնաքվեարկությունները

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժառանգություն» կուսակցությունն առաջարկում է առաջիկա ընտրություններն անցկացնել բլոկչեին տեխնոլոգիաների կիրառմամբ՝ բացառելու կրկնաքվեարկությունները:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը նման առաջարկով հանդես եկավ Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

«Շատ կարևոր է ապահովել մեկ ընտրող-մեկ քվե մեխանիզմը՝ կրկնաքվեարկությունները բացառելու համար: Մենք առաջարկում ենք տեխնիկական միջոցների կիրառմամբ և բլոկչեին համակարգով ընտրություն անցկացնել»,-ասաց Մարտիրոսյանն ու հավելեց՝ այդ փորձն արդեն կիրառվում է աշխարհում:

Նրա կարծիքով՝ նման տեխնոլոգիաների կիրառումն ավելի արդյունավետ կլինի, քան մատնահետքի մեթոդը: Հակառակ դեպքում, Արմեն Մարտիրոսյանն առաջարկեց գոնե Ընտրական օրենսգրքում ավելացնել, որ քվեարկությունից հետո ողջ Հայաստանում տեղի ունենա մատնահետքերի համեմատում՝ կրկնաքվեարկությունների դեպքերը պարզելու համար:

Անդրադառնալով կուսակցությունների և խմբակցությունների համար խորհրդարան անցողիկ շեմը մեկ տոկոսով նվազեցնելուն ՝ «Ժառանգություն» կուսակցության  վարչության նախագահը նշեց՝ կարծում է, որ  կուսակցությունների համար 3, իսկ խմբակցությունների համար 5 տոկոս անցողիկ շեմերն ավելի մեծ ներկայացուցչություն կապահովեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]