Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել Խնձորեսկ գյուղատեղիի վերաբերյալ

Մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել Խնձորեսկ գյուղատեղիի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղատեղիի վերաբերյալ: «Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ.

«ՀՀ Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն համարվող, հանրապետական նշանակության Խնձորեսկ գյուղատեղիի տարածքում «Հին Խնձո­րեսկ» 2018-2025 թվականների ներդրումային ծրագրի» շրջանակում իրականացվող աշխատանքների վերահսկման նպատակով ՀՀ մշակույթի նախարարության մասնագետները պարբերաբար հանդիպում-քննարկումներ են ունենում ծրագրի նախաձեռնողների հետ, որոնք տեղեկացվել են, որ ծրագրի շրջանակում պատմա­մշակութային անշարժ հուշարձանների ամրակայմանը, վերականգնմանը և նորոգմանը վերաբերող բոլոր անհրաժեշտ գիտա­նախագծային փաստաթղթերը օրենքով սահմանված կարգով անհրաժեշտ է ներկայացնել բնագավառի լիազոր մարմնի` ՀՀ մշակույթի նախարարության համաձայնեցմանը:

Նախարարությունն առաջարկել է աշխատանքներն իրականացնել փուլային տարբերակով, որպեսզի ապահովվի դրանց վերահսկելիությունը: ՀՀ մշակույթի նախարարությունը «Հին Խնձորեսկ» 2018-2025 թվականների ներդրումային ծրագրի» տնօրինությանը նախազգուշացրել է նախարարության շրջանցմամբ կամ անտեսմամբ հավանական քայլերի անթույլատրելիության և դրանց համար օրենսդրական պատասխանատվության մասին: Նախարարությունը տեղեկացնում է, որ տիրապետում է օրենքի գերակայությունն ապահովող էապես ազդեցիկ և կիրառելի լծակների

Ինչ վերաբերում է տարածքում տնտեսվարող այլ սուբյեկտների կողմից իրականացվող գործունեությանը՝ ապօրինի շինարարություն, ընտանի կենդանիների բուծում և այլն, դրանք սահմանված կարգով դադարեցվել են, տարածքում սահմանվել է խիստ հսկողություն. նախարարության տարածքային և մարզային համապատասխան կառույցները, իրավապահների հետ համագործակցելով, հետևում են օրինականության պահպանմանը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]