1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Ազատ դեմոկրատներ»-ն առաջարկում է վերացնել խորհրդարանական կոալիցիա կազմող ուժերի քանակի սահմանափակումը

«Ազատ դեմոկրատներ»-ն առաջարկում է վերացնել խորհրդարանական կոալիցիա 
կազմող ուժերի քանակի սահմանափակումը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն առաջարկում է հանել խորհրդարանում ընդամենը 2 քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելու քանակային արգելքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը  նման առաջարկով հանդես եկավ Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

«Ընտրական օրենսգրքի 97-րդ հոդվածում նշված է, որ արդեն անցողիկ շեմը հաղթահարած ուժերից ցանկացածը կարող է կոալիցիա կազմել առավելագույնը երկու քաղաքական ուժի հետ: Սա փաստացի արհեստական խոչընդոտ է հետագայում խորհրդարանում կոալիցիաներ կազմելու համար: Առաջարկում ենք, որ այս խոչընդոտը հանվի, և պարզապես սահմանվի, որ կարելի է կոալիցիա կազմել ցանկացած այլ ուժերի հետ»,-ասաց Խաչատրյանը:

Նրա կարծիքով՝ Ընտրական օրենսգրքի համապատասխան հոդվածով ևս որոշ սահմանումներ կան: Կուսակցության ներկայացուցիչը այդ մասով ևս որոշակի խստացումներ առաջարկեց: «Օրենքում նշված է, որ եթե անձի անունը կապ ունի բարեգործական կազմակերպության հետ, ապա այդ գործունեությունը պետք է դադարեցնել նախընտրական քարոզարշավի ընթացքում, քվեարկությանը նախորդող և քվեարկության օրը: Մենք առաջարկում ենք այդ ժամկետն ավելի երկարացնել, և այդ առաքելությունը դադարեցնել ԿԸՀ-ի կողմից ընտրությունների մասին հայտարարման օրվանից սկսած»,-նշեց Խաչատրյանը:

Նա ասաց նաև՝ իրենց կուսակցությունը սատարում է նոր ընտրակարգը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]