Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Առաջիկա ընտրությունների համար նախատեսվում է քաղաքական հեռուստաբանավեճերի կազմակերպում

Առաջիկա ընտրությունների համար նախատեսվում է քաղաքական 
հեռուստաբանավեճերի կազմակերպում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը առաջիկա ընտրություններին քաղաքական ուժերի համար նախատեսել է հեռուստաբանավեճերի կազմակերպում Հանրային հեռուստաընկերությամբ:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանձնաժողովի նախագահ Դանիել Իոաննիսյանն այս մասին ասաց արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

«Նախընտրական քարոզչությունը նպատակ ունենք դարձնել ավելի քաղաքական մրցապայքար: Մեխանիզմներ ենք նախատեսել, որ պետությունը խթանի գաղափարների պայքարը: Հավասարություն ապահովելու համար Հանրային հեռուստաընկերությամբ նախատեսել ենք հեռուստաբանավեճերի կազմակերպում»,-ասաց Իոաննիսյանը:

Նպատակ ունեն նաև նվազեցնել հանցագործության ազդեցությունը ընտրության վրա: Ընտրողն ընտրական տեղամասում իր քվեն տալու է քաղաքական ուժին: «Սա մեր համոզմամբ` հնարավորություն կտա լուծել ժողովրդավարության ապահովման հետ կապված խնդիրներ: Փակ համամասնական ընտրակարգը հնարավորություն կտա հնարավորինս պարզեցնել ընթացակարգերը տեղամասում: Հնարավորություն կտա հաշմանդամություն ունեցող անձանց ինքնուրույն քվեարկել»,-վստահեցրեց Իոաննիսյանը:

Այս ընտրակարգը հնարավորություն կտա նաև քվեախցիկներում ձերբազատվել գրիչներից: Կնվազեցվեն ընտրողների վրա ազդեցության մեխանիզմները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]