Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Չինաստանը բողոք կներկայացնի ԱՀԿ լրացուցիչ մաքսեր սահմանելու՝ ԱՄՆ-ի մտադրության պատճառով. Reuters

Չինաստանը բողոք կներկայացնի ԱՀԿ լրացուցիչ մաքսեր սահմանելու՝ ԱՄՆ-ի մտադրության պատճառով. Reuters

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի իշխանությունները բողոք են ներկայացրել Առեւտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ) չինական արտադրանքի նկատմամբ 200 միլիարդ դոլար ընդհանուր գումարի լրացուցիչ մաքսեր սահմանելու՝ ԱՄՆ-ի պլանների պատճառով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 16-ին այս մասին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ՉԺՀ-ի առեւտրի նախարարությունը: Հուլիսի 10-ին առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը հայտարարել Է, որ ԱՄՆ-ի կառավարությունը պատրաստել Է Չինաստանից ներմուծվող ապրանքների՝ 200 միլիարդ դոլար ընդհանուր գումարի լրացուցիչ ցուցակ, որոնց նկատմամբ կսահմանվեն 10 տոկոսի չափով սակագներ:

Այս առնչությամբ ՉԺՀ-ի առեւտրի նախարարությունը հայտարարել Է, որ չինական արտադրանքի նկատմամբ Միացյալ Նահանգների նոր մաքսերը «Վաշինգտոնի համար կվերածվեն համընդհանուր բողոքի եւ միջազգային հանրակցության պատասխան միջոցների»: Նախարարության տեղեկավտությամբ՝ «Պեկինը զարմացած Է Սպիտակ տան գործողություններից, որոնք ոտնահարում են Չինաստանի հանգուցային շահերը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]