Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արդարադատության նախարարությունը ռազմավարություն է մշակում բանտային համակարգում առկա խնդիրների լուծման համար

Արդարադատության նախարարությունը ռազմավարություն է մշակում բանտային 
համակարգում առկա խնդիրների լուծման համար

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հուլիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը փաստեց, որ ազատությունից զրկման վայրերում մարդու իրավունքների ապահովման բազմաթիվ խնդիրներ կան, որոնց ինքը քաջատեղյակ է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նա նշեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատներ են ներկայացվել, մասնավորապես, բանտային պայմաններում առողջության պահպանման, կենցաղային պայմանների վերաբերյալ:

«Կան խնդիրներ, և ես պատրաստակամ եմ դրանք հետևողականորեն և աստիճանաբար լուծել մեր հնարավորությունների առավելագույն չափով»,-ասաց նախարարը:

Անդրադառնալով քրեակատարողական հիմնարկների աշխատողների աշխատավարձերին` նա շեշտեց, որ դրանք չափազանց ցածր են, և դա գործոն է, որը կարող է կոռուպցիոն ռիսկերի հանգեցնել: «Մենք մտածում ենք այդ ուղղությամբ և պետք է որոշենք առաջնահերթությունները երկրում, մեր առաջ խնդիրներ դնենք և լուծենք դրանք: Իսկ, թե ինչ չափով և երբ, այս պահին չեմ կարող ասել»,-խոստովանեց Զեյնալյանը:

Խոսելով իր պաշտոնավարման ընթացքում բանտային համակարգում առկա վիճակի բարելավման մասին` նա հիշեցրեց, որ ընդամենը երկու ամիս է, որ զբաղեցնում է արդարադատության նախարարի պաշտոնը և տեղեկացրեց, որ իրականացրել է փոփոխություններ, որոնք գուցե շատերի համար անտեսանելի են, բայց  ժամանակի ընթացքում դրանք ակնհայտ կդառնան: «Մշակում ենք ռազմավարություն, թե ինչ հետևողականությամբ և ինչ ժամանակահատվածում կկարողանանք դրանք կյանքի կոչել»,-ընդգծեց նախարարը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]