Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դիտորդական առաքելություն իրականցնող ՀԿ-ների ներկայացուցիչներն առաջարկում են փոխել տարածքային ընտրական հանձնաժողովների կազմը

Դիտորդական առաքելություն իրականցնող ՀԿ-ների ներկայացուցիչներն առաջարկում 
են փոխել տարածքային ընտրական հանձնաժողովների կազմը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներն առաջիկա ընտրությունների համար առաջարկում են փոխել տարածքային հանձնաժողովների կազմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նրանք նման տեսակետ հայտնեցին Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

«Առաջարկում են կատարել տարածքային, կենտրոնական հանձնաժողովների կազմերի փոփոխություն: Եթե կազմերի փոփոխություն չլինի, հանրային վստահությունը մեծ չի լինի: Հատկապես տարածքային հանձնաժողովները թերի զարգացած են»,-ասաց «Իրավունքի Եվրոպա միավորման» նախագահ Լուսինե Հակոբյանը:

Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Դանիել Իոաննիսյանի խոսքով` ԿԸՀ-ի ձևավորման շրջանակը սահմանված է օրենքով: Ձևավորման կարգը սահմանադրական է: Իսկ տարածքային հանձնաժողովների խնդիրը լուծելու համար ժամանակը շատ կարճ է: «Տարածքային ընտրական հանձնաժողովներում կան մարդիկ, ովքեր, իմ կարծիքով, քրեակատարողական հիմնարկներում պետք է հայտնվեն: Այդ խնդիրը կա, և դրան իսկապես լուծում է պետք: Սակայն, մյուս կողմից, կա անմեղության կանխավարկած, պետք է ապացուցել»,-ասաց Իոաննիսյանը:

Նրա կարծիքով` մեկ բան հստակ է` առաջիկա ընտրություններում կազակերպչական առումով չպետք է կորցնել որակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am