Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ների ներկայացուցիչները կարևորում են ընտրատեղամասերում աուդիոձայնագրման հնարավորությունը

Դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ների ներկայացուցիչները կարևորում 
են ընտրատեղամասերում աուդիոձայնագրման հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ների ներկայացուցիչները մեծապես կարևորում են առաջիկա ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում աուդիոձայնագրման հնարավորությունը: Սակայն Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Դանիել Իոաննիսյանի խոսքով` նախորդ ընտրություններից մնացած տեսախցիկները, ցավոք, չունեն այդ հնարավորությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀԿ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հնչեցին տեսախցիկների տեղադրման հետ կապված տարբեր առաջարկներ:

«Տեսախցիկներից շատերը պահեստներում են, և կարելի է առաջիկա ընտրություններում դրանք օգտագործել: Հիմնական ծախսը տեսախցիկները տեղադրելու և սերվերներն աշխատեցնելու հետ է կապված, այլ ոչ թե տեսախցիկների արժեքի»,-ասաց Իոաննիսյանն ու նշեց` ընտրատեղամասի հարակից տարածքում տեսախցիկները,հավանաբար, այս ընտրություններին չեն տեղադրվի, քանի որ դրանք լուրջ ծախսեր են պահանջում:

Հանձնաժողովի անդամ Վարդինե Գրիգոորյանի կարծիքով` ընտրատեղամասերում տեսախցիկի ընդգրկման տիրույթում պետք է լինի քվեատուփը: Նրա դիտարկմամբ` տարածքային հանձնաժողովներում պետք է լինի նաև աուդիոձայնագրման հնարավորություն: Ներկաների դիտարկմամբ` տարածքային հանձնաժողովներում ցանկացած գործառույթ պետք է հանրային «խոշորացույցի» տակ պահել: Տեսախցիկի ընդգրկման տիրույթում պետք է լինեն նաև գրանցամատյանները, որոնցում գրանցում են կատարում դիտորդները:

Իոաննիսյանի խոսքով` տեսախցիկները, որոնք արդեն իսկ կան, չունեն այդ հնարավորությունը: Իսկ թե քվեարկության սենյակում որ օբյեկտները կլինեն տեսախցիկի տիրույթում, ասաց` տեսախցիկներ տեղադրելը շաբաթներ է տևում, իսկ քվեարկության սենյակը որոշվում է մեկ օր առաջ: «Քվեարկության սենյակում դժվար է կանխատեսել, թե ինչ կահավորում կլինի, որ հասկանանք տեսախցիկի ընդգրկման տիրույթում հայտնվող օբյեկտը: Այնպես անել, որ նախապես ինչ-որ բաներ երևան, դժվար է»,-նշեց նա:

Իոաննիսյանի խոսքով` նախկինում ընտրություններին մասնակցող կուսակցություններն ավելի մեծ հնարավորություն ունեին հետևել ընտրատեղամասերի աշխատանքին: Կարծում է` դիտորդական առաքելություն իրականացնողներին ևս պետք է հնարավորություն տալ ցանկացած ժամի խոշորացնել կամ ետ տալ կադրը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]