Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս

Արցախի պետնախարարն  ընդունել է «Բիզնես Արմենիա»-ի գործադիր տնօրենին

Արցախի պետնախարարն  ընդունել է «Բիզնես Արմենիա»-ի գործադիր 
տնօրենին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 16-ին ընդունել է «Բիզնես Արմենիա»-ի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի գլխավորած պատվիրակությունը։

Պետական նախարարն իր գոհունակությունն է հայտնել արցախյան ընկերություններին արտահանման հարցում հիմնադրամի կողմից ցուցաբերվող աջակցության առթիվ: Նա կարևորել է կառույցի հետ ԱՀ գործարար շրջանակների համագործակցության հետագա խորացումը՝ առկա ներուժի ավելի արդյունավետ իրացման նպատակով։ Գ. Մարտիրոսյանն ուշադրություն է հրավիրել նաև պետական առաջիկա ծրագրերին՝ նշելով, որ Արցախում մեկնարկել է արտադրվող նռան ծավալների մեծացումը խթանելու նոր ծրագրեր։ Պետնախարարը ներկաներին առաջարկել է ուսումնասիրություններ սկսել շուկաների որոնման ուղղությամբ, որպեսզի իրացման հարցում հետագայում խոչընդոտներ չլինեն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Արմեն Ավակ Ավակյանը պետնախարարին է ներկայացրել ՀԶՀ աջակցության գործիքակազմը՝ շեշտելով, որ այն ամբողջությամբ հասանելի է արցախյան ընկերությունների համար։ Նրա խոսքով՝ որոշ արցախյան ընկերություններ արդեն ընդգրկվել են հայաստանյան և միջազգային ցուցահանդեսներում, ինչը որոշակի արդյունքներ է ապահովել այդ կազմակերպությունների համար։ Ա․ Ավակյանը հավաստիացրել է, որ շարունակելու են ընդլայնել և խորացնել տեղի արտադրողների հետ համագործակցությունը։

Հանդիպմանը ներկա էր ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյան:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ