Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ucom-ի բոլոր հեռուստադիտողները կվայելեն Viasat ընտանիքի ևս 4 հեռուստաալիք

Ucom-ի բոլոր հեռուստադիտողները կվայելեն Viasat ընտանիքի ևս 4 հեռուստաալիք

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 16-ից օգոստոսի 15-ը U!TV բոլոր բաժանորդներն, անկախ բաժանորդագրության փաթեթների տեսակից, հնարավորություն ունեն դիտելու Viasat ընտանիքի ևս 4 ամենապահանջված հեռուստաալիքները։ Մասնավորապես՝ բաժանորդները կվայելեն Viasat Nature, Viasat Explorer, Viasat Action TV 1000 և Viasat VIP Megahit HD որակյալ և յուրօրինակ բովանդակությամբ ալիքների հեռուստաարտադրանքը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Յուքոմ» ընկերության PR և հաղորդակցության ծրագրերի բաժնից:

56-րդ կոճակը սեղմելիս հեռուստադիտողները կմիանան Viasat Nature հեռուստաալիքին, որը իր հեռուստալսարանին կտեղափոխի վտանգավոր գիշատիչների, անօգնական կաթնասունների, վայրի բնության աշխարհ:

54-րդ՝ Viasat Explorer արկածային հեռուստաալիքը նրանց համար է, ովքեր հետաքրքրվում են ճանապարհորդություններով, կենդանական աշխարհի բազմազանությամբ, արագաշարժ մեքենաներով, սպորտի էքստրեմալ տեսակներով և հայտնի հանցագործությունների բացահայտման պատմություններով:

Ucom ցանցում 101-րդ՝ Viasat Action TV 1000 հեռուստաալիքը կտեղափոխի հոլիվուդյան աշխարհ՝ դիտելու քրեական և զինվորական դրամաներ, սարսափ ժանրի ֆիլմեր, մարտաֆիլմեր, ֆանտաստիկա, դետեկտիվներ և հոգեբանական թրիլլերներ, երեկոյան ժամերին ՝ մեծահասակների համար նախատեսված ֆիլմեր։

158-րդ՝ Viasat VIP Megahit HD ալիքը կառաջարկի հոլիվուդյան ֆիլմադարանի լավագույն բլոքբաստերներ և խոշորագույն կինոֆրանշիզներ, ինչպես նաև ռուսական լավագույն ֆիլմերի պրեմիերաներ: Ֆիլմերը հեռարձակվում են լավագույն` Full HD որակով` էլ ավելի գրավիչ և ուշագրավ դարձնելով կինոդիտումը:

Հավանելու դեպքում հեռուստադիտողները կարող են ավելացնել հեռուստաալիքներն իրենց հիմնական ցանկում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]