Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Արցախի նախագահը ներկա է եղել Քռասնի գյուղում նորակառույց համայնքային կենտրոնի բացմանը

Արցախի նախագահը ներկա է եղել Քռասնի գյուղում նորակառույց համայնքային 
կենտրոնի բացմանը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 16-ին Ասկերանի շրջանի Քռասնի գյուղում ներկա է գտնվել նորակառույց համայնքային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը:  

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել «Հայաստան» համահայկական հիմնադրամին նախագծի իրականացման համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանը խորհրդանշական է համարել, որ համայնքային կենտրոնը կրում է բարերար Հակոբ Բաղդասարյանի անունը, ով մշտապես սատարել է Արցախին, մասնակցել մեր երկրի շենացման ու զարգացման գործին եւ ողջունել  արարողությանը ներկա բարերարի այրիին ու զավակներին:

Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք, ներկայացուցիչներ Հայաստանից ու Սփյուռքից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]