Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կաթողիկոսի տեղաշարժը խոչընդոտելու միջադեպի հետ կապված՝ ոստիկանապետի հրամանով սկսվել է ծառայողական քննություն

Կաթողիկոսի տեղաշարժը խոչընդոտելու միջադեպի հետ կապված՝ ոստիկանապետի 
հրամանով սկսվել է ծառայողական քննություն

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի մարզում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տեղաշարժը խոչընդոտելու միջադեպի հետ կապված ոստիկանությունում ծառայողական  քննություն է սկսվել: «Արմենպրես»-ին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացրեցին, որ  ծառայողական քննությունն անցկացվում է Վալերիյ Օսիպյանի հրամանով:

Հուլիսի 14-ի երեկոյան  Վայոց ձորի մարզում «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման ակտիվիստները շրջափակել էին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի մեքենան, ով  ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց Ձորի թեմ)։ Նախաձեռնության անդամներն արգելափակել էին Վեհափառ Հայրապետի տեղաշարժը։ Գնդեվանքից վերադարձի ճանապարհը փակ էր մեքենաներով և քարերով, նախաձեռնության անդամները սպառալիքներ էին հնչեցնում։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]