Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Հոկտեմբեր

Թրամփը կարծում Է, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները փչացել են ԱՄՆ-ի «անխոհեմության եւ հիմարության» պատճառով


ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում Է, որ ԱՄՆ-ի «անխոհեմության եւ հիմարության» պատճառով Վաշինգտոնի եւ Մոսկվայի հարաբերություններն այժմ ավելի վատ են, քան երբեւԷ: «Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները երբեք ավելի վատ չեն եղել ԱՄՆ-ի անխոհեմության եւ հիմարության պատճառով, եւ այժմ վհուկների որս Է սկսված»,- հուլիսի 16-ին գրել Է նա Twitter-ի՝ իր Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թրամփը նաեւ նշել Է, որ ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների կողմից իրազեկված Է եղել ընտրություններին «Ռուսաստանի միջամտության» հնարավորության մասին, բայց ոչ մի կարգի պատասխան միջոցներ չի ձեռնարկել, որովհետեւ վստահ Է եղել Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի հաղթանակի հացում: «Նախագահ Օբաման կարծել Է, թե դժբախտ Հիլարին կշահի (նախագահական) ընտրությունները, ուստի, երբ նա ՀԴԲ-ի կողմից իրազեկվել Է ռուսական միջամտության մասին, ասել Է, որ դա պարզապես չի կարող լինել եւ մեծ նշանակություն չունի, եւ ոչինչ չի ձեռնարկել,- ընդգծել Է Թրամփը:- Իսկ երբ ես շահեցի, դա միանգամից սկսեց մեծ նաշանակություն ունենալ: Սկսվեց վհուկների որս (ՀԴԲ-ի գործալ Փիթեր) Սթրոզոքի գլխավորությամբ»:

Ավելի վաղ Թրամփը եւ նրա օգնականները բազմիցս ժխտել են ՌԴ-ի պաշտոնատար անձանց հետ ինչ-որ անիրավական շփումների կասածները 2016 թվականի նախընտրական արշավի շրջանում եւ ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին՝ զանգվածային լրատվամիջոցներում տարածվող հաղորդումները որակել են ստահոդ լուրեր:

Մոսկվան նույնպես բազմիցս հերքել Է ԱՄՆ-ի ընտրությունների ընթացքի վրա ազդելու փորձերի մասին պնդումները:

Հուլիսի 16-ին Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ղեկավարները բանակցություններ կվարեն Հելսինկիում, որոնք պետք Է սկսվեն տեղական ժամանակով 13:00-ին (Երեւանի ժամանակով 14:00-ին): Սպասվում Է, որ նախագահները կքննարկեն, մասնավորապես, Սիրիայի եւ Ուկրաինայի իրադրությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ