1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պուտինը եւ Թրամփը կզրուցեն Հելսինկիի Նախագահական պալատի Գոթական դահլիճում

Պուտինը եւ Թրամփը կզրուցեն Հելսինկիի Նախագահական պալատի Գոթական դահլիճում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսասանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի զրույցը հուլիսի 16-ին տեղի կունենա Հելսինկիի Նախագահական պալատի Գոթական դահլիճում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնի Է դարձել գագաթնաժողովի կազմակերպիչներից: Պուտինի եւ Թրամփի մամուլի ասուիսի համար կազմակերպիչները հատկացրել են Պետական դահլիճը: Այդ դահլիճում, որպես կանոն, կազմակերպվում են ճաշկերություներ արտասահմանյան ղեկավարների պետական այցերի առթիվ, ինչպես նաեւ ընդունելություն Ֆինլանդիայի Անկախության օրվա պատվին:

Եվս մեկ դահլիճ, որը կոչվում Է Փոքր պետական կամ Հայելապատ, կընդունի ղեկավարների բանակցությունները պատվիրակությունների կազմով՝ առանձնազրույցից հետո: Այստեղ անցկացվում են հանդիսավոր ճաշկերույթներ, ինչպես նաեւ կառավարության փոխման արարողություն: Սկզբնապես դա եղել Է կայսեր գահադահլիճը, որտեղ կազմակերպվում Էին պարահանդեսներ:

Պուտինի եւ Թրամփի ծրագրի առաջին կետը՝ զրույցից առաջ համատեղ լուսանակարումը, տեղի կունենա Դեղին դահլիճում: Սովորաբար այնտեղ Ֆինլանդչիայի նախագահն ընդունում Է ոչ մեծ պատվիրակություններ կամ, օրինակ, արտասահմանյան պետությունների դեսպանների:

Նախագահական պալատը գտնվում Է Հելսինկիի շուկայի հրապարակի դիմաց՝ Հարավային նավահանգստում՝ քաղաքապետարանի շենքի կողքին:

Պալատի մակերեսը կազմում Է շուրջ 3 հազար քառակուսի մետր: 1990 թվականին այստեղ հանդիպել են ԽՍՀՄ-ի նախագահ Միխայիլ Գորբաչովը եւ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշ Ավագը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]