1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բացատրությունները ծորակից հոսող ջուր չեն. Փաշինյանն անդրադարձավ ջրի մատակարարման խնդիրներին

Բացատրությունները ծորակից հոսող ջուր չեն. Փաշինյանն անդրադարձավ ջրի մատակարարման խնդիրներին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդարացված է համարում քաղաքացիների շրջանում առկա գանգատները ջրի մատակարարման խնդիրների հետ կապված: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին կառավարության ղեկավարն ասաց ֆեյսբուքի իր էջում ուղիղ հեռարձակման ժամանակ՝ պատասխանելով քաղաքացիների հարցերին:

«Մենք պետք է այդ բողոքների հստակ պատասխանները ստանանք: Մոտավորապես նույն վիճակն է նաև աղբահանության ոլորտում: Մենք պետք է ապահովենք մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը»,- ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունը ջրառատ երկիր է: Նրա համոզմամբ՝ ոռոգման համակարգի դեպքում ջրի 70-80 տոկոսի, իսկ խմելու ջրի 60-70  տոկոսի կորուստներ են լինում:

«Դրանց մի մասը, իմ համոզմամբ, վատ կառավարման, երբեմն նույնիսկ կոռուպցիոն ռիսկերի հետևանք է: Կարծում եմ, որ «Վեոլիա ջուր» ընկերությունն իսկապես պետք է հետևություններ անի, որպեսզի մենք այսպիսի կազուսային իրավիճակ չունենանք: Ամառը ջուր շատ է օգտագործվում: Բոլոր ամառները Երևանում չափազանց տապ են, շոգ են, բոլոր ամառների ընթացքում աշխարհի բոլոր երկրներում, ոչ միայն Հայաստանի մայրաքաղաքում, շատ ջուր են օգտագործում: Դրա համար սեզոնի սկզբից պետք է պոմպերը ստուգել, պահեստամասեր ունենալ, որ վթարներին հնարավոր լինի շուտ արձագանքել և այդպես շարունակ»,- նկատեց ՀՀ վարչապետը:

Նա հայտնեց, որ այս ընթացքում մի քանի անգամ համապատասխան կառույցներին հանձնարարել է զբաղվել հարցով: «Իհարկե, որոշ բացատրություններ տրվել են, բայց բացատրությունները ծորակից հոսող ջուր չեն, իսկ մեզ պետք է ծորակից հոսող ջուր, այլ ոչ թե բացատրություն»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ կառավարությունը միջոցներ կձեռնարկի քաղաքացիների իրավունքները լիարժեքորեն պաշտպանելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]