Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Փաշինյանը կադրային հեղափոխության համար որպես լուծում է տեսնում հայկական կադրային բանկի ստեղծումը

Փաշինյանը կադրային հեղափոխության համար որպես լուծում է տեսնում հայկական կադրային բանկի ստեղծումը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում պետական մակարդակով կադրային բանկ է ստեղծվելու, որը կլինի օնլայն հարթակ իր ներքին ֆիլտրերով, որտեղ աշխարհի յուրաքանչյուր քաղաքացի կարող է հավակնություններ ներկայացնել պետական կառավարման համակարգում աշխատանքի անցնելուն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով պատասխանելով օգտատերերից մեկի հարցին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առաջիկայում մենք պետք է կարողանանք իրագործել կադրային հեղափոխություն, որը նոր ավյուն կբերի ՀՀ պետական կառավարման համակարգին և հանրությանը»,- ասաց նա:

Փաշինյանի խոսքով`այսօր Հայաստանում կան ոլորտներ, որտեղ բազմաթիվ թափուր աշխատատեղեր կան, և դրանցից մեկը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն է։

«Ես հրավիրում եմ բոլորին, երիտասարդությանը, այս թափուր աշխատատեղերը զբաղեցնելու հայտ ներկայացնել: Աշխատատեղերի խնդիրը լուրջ խնդիր է և մի քանի շղթայական գործողություն պետք է տեղի ունենա և մենք հետևողականորեն այդ գործողությունները կանենք»,-հավելեց վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]